Իրական շահառուների հայտարարագիրը ե՞րբ պետք է հանձնել

Արմինե․

Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը գրանցվել է դեկտեմբերին, ապա իրական շահառուների հայտարարագիրը ե՞րբ պետք է հանձնենք։ Կարող ենք հունվարին հանձնել 1 անգամ, համ բացվելու համար, համ էլ տարեկան կտրվածքով։

Եվ եթե տնօրենը նույնականացման քարտ չունի, հաշվետվությունները հանձնում է հաշվապահը, ինչպե՞ս պետք է լիազորել հաշվապահին։

Շնորհակալություն։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 մեկնաբանություն
Հովհաննես
Հովհաննես
4 ամիս առաջ

Բարև Ձեզ։Եթե աշխատողը (քաղ-ծառայող) ազատվում է աշխատանքից իր դիմումի համաձայն,բայց մինչ այդ օգտվում էի պետ,սոց,փաթեթից,ազատվելուց հետո բանկում առկա մնացորդը կազմում է 18000 դրամ։Կարող եմ արդյոք,այդ գումարը հիմա ես ստանամ բանկից։Նախօրոք շնորհակալություն։

Tigran
Tigran
4 ամիս առաջ
Ի պատասխան  Հովհաննես

այո դիմեք բանկ, իրենց միջոցով կստանաք,

Tigran
Tigran
4 ամիս առաջ

եթե կազմակերպությունը գրանցվել է դեկտեմբերին, ապա իրական շահառուների հայտարարագիրը պետք է հանձնել գրանցումից 40 օրվա ընթացքում,  լիազորագրի ձևը կա պետռեգիստրի կայքում, պարզ ձև է, լրացնելով ու սքան տարբերակով կարող է հաշվապահնել ներկայացնել։

Արմինե
Արմինե
4 ամիս առաջ
Ի պատասխան  Tigran

եթե կազմակերպությունը 2025թ․ գրանցվել է, և 40 օրվա ընթացքում ներկայացրել ենք ԻՇ-ն, 2026թ․-ին նորից ենք լրացնում?

Tigran
Tigran
4 ամիս առաջ
Ի պատասխան  Արմինե

չէ միայն վերահաստատելու եք որ փոփոխություն չկա, իսկ եթե տարվա ընթացքում փոփոխություն լինի, պիտի լրացնեք,

Սոֆյա
Սոֆյա
3 ամիս առաջ
Ի պատասխան  Tigran

Բարև Ձեզ, խնդրում եմ ասեք, որ մեյլին ուղարկել սքան տարբերակը եթե e-register@moj.am հասցեին ուղարկված լիազորագիր հետ է գալիս։Ինչ այլ տարբերակ կա։

Արման
Արման
3 ամիս առաջ
Ի պատասխան  Սոֆյա

Բարև Ձեզ։ Հիմա մեյլին ուղարկելով չի, պետք է այս կայքի՝ https://e-services.moj.am/hy/ միջոցով լիազորագիրը ներկայացնեք։ Նայեք “Լիազորագրեր բաժնում” 2 տեսակի լիազորագիր կա, մեկը՝ եթե տնօրենի կողմից է ներկայացվում լիազորված անձի համար, մյուսը՝ եթե լիազորված անձի կողմից է ներկայացվում լիազորված անձի համար։

Tigran
Tigran
3 ամիս առաջ
Ի պատասխան  Սոֆյա

այլևս տենց չի ,2025-ից service.moj կայքով պիտի ուղարկեք

Լուսինե Դանիելյան
4 ամիս առաջ

2026 թ-ին միայն վերահաստատելու եք։