Իրար հաջորդող անաշխատունակության օրեր

Էլմիրա․

Աշխատողը գտնվել է բյուլետենի մեջ, 05.11.25-15.11.25, հաջորդը 16.11.25թ-ից: Առաջին 7 աշխ. օրը գործատուի հաշվին է վճարվում, հետո պետ բյուջեի: ՊԵԿ հաշվարկների մեջ 2-րդ բյուլետենի համար էլ 7 օրը հաշվարկվել է գործատուի հաշվին, պատճառաբանում են, թե գրված չի շարունակելի: Իրականում նույն հիվանդության համար է բացված: Գործատուն չի տեսնում որևիցե հիմք փաստաթուղթ: Ինչպե՞ս վարվեմ:

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
11 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիաննա

Բարև Ձեզ: Այո, եթե անաշխատունակության թերթիկը փակվել է, և բացվել է նորը, ապա հաջորդ նպաստի առաջին 7 օրվա համար կրկին վճարելու է գործատուն:

Էլմիրա

նույն հիվանդության համար հիվանդանոցից հետո բացել է պոլիկլինիկան,բժշկական կենտրոնի ցուցումով

Մարիաննա

Հարգելի Էլմիրա, հիվանդանոցային բուժումից հետո անաշխատունակության թերթիկը բացում և փակում է պոլիկլինիկան, եթե նոր թերթիկ է բացվել, ապա ընդունեք այն, որպես նոր վճարվող նպաստ:

Tigran

իսկ 2-րդ բյուլետենը մուտք արել են չէ ծրագրում,

Էլմիրա

Այո,մուտքագրել են ևհաշվարկել: Մեր հարցումներին ի պատասխան սոց.ապ, առողջապահություն,Առմեդ, բոլորը գրավոր պատասխանում են որ «շարունակելի» գրված չի եղել թերթիկում:

Tigran

լավ «շարունակելի» գրված չի եղել թերթիկում:բա ծրագրում հնարավոր չի դա ուղղել, իրենք ծրագրում այդ հնարավորությունը ապահովել են, դա տենց մեծ սխալ չի,

Էլմիրա

Բարև Ձեզ Տիգրան,շնորհակալություն որ պատասխանում եք խնդրիս:Պատասխանում են որ ուղղել չեն կարող,միայն բժիշկը կարող է ուղղել,բայց այդ համակարգը հիմա փակ է: Գործատուի համար լրացուցիչ բեռ է: Արդեն 2 աշխատողի համար նույն խնդիրը ունենք:Այդ համակարգը մեր համար փակ շրջանակ է:

Մարիաննա

Հարգելի Էլմիրա, բժիշկն առանց հիվանդի տեղեկության կամ առանց հիվանդի դիմելու չի կարող փակել անաշխատունակության թերթիկը:

Էլմիրա

Առողջապահության նախարարությունից այսօր գրել են որ խնդիրը առկա է եվ իրենք փորձում են շտկել,որ գործատուն նույն հիվանդության դեպքում կրկնակի բեռ կվերցնի իր վրա:Շնորհակալություն,հուսով եմ կուղղեն

Մարիաննա

Ճիշտ են պատասխանում, քանի որ նույն նպաստի համար պետք է նշվեր «շարունակելի»:

Էլմիրա

Մարիաննա,ոչ աշխատողը,ոչ գործատուն չեն տեսնում այդ թերթիկը,եթե բժիշկը չի գրել «շարունակելի» գործատուն ինչի պետք է այդ բեռը վերցնի իր վրա: Արմեդ-ը ասում է թող աշխատողը բացի նայի ինչ է գրված: Աբսուրդ