Լրացուցիչ հարկային պարտավորությունների, տույժերի և տուգանքների հաշվապահական ձևակերպումներ

Անուշ․

Բարև ձեզ։ Խնդրում եմ նշել հարկային մարմնի կողմից ստուգման արդյունքում առաջադրված լրացուցիչ հարկային պարտավորությունների, ինչպես նաև տույժ / տուգանքի հաշվապահական ձևակերպումները։ Շնորհակալ եմ։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 մեկնաբանություն
Ալլա
Ալլա
6 տարի առաջ

Դտ 7144 – կտ 5248, հարկերի գծով հաշվարկված տույժերի և տուգանքների հաշվեգրում, իսկ ստուգման արդյունքում առաջադրված լրացուցիչ հարկային պարտավորությունների գծով՝ նայած, թե ինչ հարկային պարտավորության մասին է խոսքը:

Վազրիկ
Վազրիկ
6 տարի առաջ
Ի պատասխան  Ալլա

ԱԱՀ, շահութահարկ։

Վազրիկ
Վազրիկ
6 տարի առաջ
Ի պատասխան  Ալլա

7144 հաշիվը ինչպե՞ս է փակվում տարեվերջին, բնականաբար ծախս չի ձևակերպվելու, ինչպե՞ս է հաշվարկվում հաշվեկշռում։

Տիգրան
Տիգրան
6 տարի առաջ

Հարկային մարմնի կողմից ստուգման արդյունքում առաջադրված լրացուցիչ հարկային պարտավորությունների հաշվապահական ձևակերպումները. շահութահարկի գծով՝ դտ 751 – կտ 5241, ԱԱՀ-ի գծով՝ դտ 221 կամ 251 կամ 252 – կտ 5243։ 7144 հաշիվը շահութահարկի առումով համախառն եկամտից չի նվազեցվում, հաշվարկվում է ոչ թե հաշվեկշռում, այլ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում:

Վազրիկ
Վազրիկ
6 տարի առաջ
Ի պատասխան  Տիգրան

Հարգելի Տիգրան՝
դտ 5243 կտ 252/251 սա ԱԱՀ-ի վճարման ձևակերպումն է, իսկ ինչպե՞ս ձևակերպեմ ԱԱՀ առաջանալը:

Տիգրան
Տիգրան
6 տարի առաջ
Ի պատասխան  Վազրիկ

1. Երբ հարկի վճարումը չի հետաձգվել՝
դտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»,
222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով»,
251 «Դրամարկղ»,
252 «Հաշվարկային հաշիվ»,
253 «Արտարժութային հաշիվ»,
523 «Ստացված կանխավճարներ» կտ 5243:
2. Երբ իրացման դիմաց վճարումը ստացվել է (այն ապրանքների և ծառայությունների համար, որոնց ԱԱՀ-ի պարտավորության ծագման պահը որոշվում է դրանց դիմաց վճարման պահով)՝
դտ 542 «Վճարումը հետաձգված հարկային պարտավորություններ» – կտ 5243:
Ձևակերպումները կատարեք ելնելով Ձեր դեպքերից:

Արթուր
Արթուր
6 տարի առաջ

Հարգելի Տիգրան, դ-տ 221 նշանակում է դեբիտորական պարտքի ավելացում, դ-տ 251՝ մուտք դրամարկղ, դ-տ 252՝ մուտք հաշվարկային հաշվին։ ԱԱՀ գծով լրացուցիչ պարտավորությունը ինչու՞ պետք է ավելացնի այս հաշիվներից որևէ մեկը։

7144 հաշիվը կարելի է փակել միանգամից 342՝ Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս) հաշվով, որպեսզի 331 – ի հաշվարկին չմասնակցի։

Տիգրան
Տիգրան
6 տարի առաջ
Ի պատասխան  Արթուր

Պատասխանի առաջին մասի գրվածը վերաբերում է լրացուցիչ հարկային պարտավորությունների հաշվառմանը, մինչև պարտավորությունները մարելը, բնականաբար մարելու ձևակերպումը կլինի դրանցից որևէ մեկը: Հաշվային պլանում 714 հաշիվը չունի թղթակցություն 342-ի հետ, այլ ունի 331-ի հետ՝ դ-տ 331 – կ-տ 714: