Ինչպե՞ս կարող է անհատ ձեռնարկատերը առցանց տեղեկատվություն ստանալ իր հարկային պարտավորությունների մասին

Տիգրան.

Բարև ձեզ: Կասեի՞ք՝ petekamutner.am կամ ուրիշ ի՞նչ կայքով անհատ ձեռնարկատերը կարող է իր հարկային պարտավորությունների կամ հարկային մարմնին պարտքերի տույժ-տուգանքների մասին տեղեկատվություն ստանալ:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Tigran
Tigran
6 տարի առաջ

Այո կարող է, դրա համար պետք է ձեր կոդերով մուտք գործեք հարկային հաշվետվությունների համակարգ և այնտեղ նայեք անհատական հաշվի քաղվածքի տվյալները:

Աննա
Աննա
6 տարի առաջ

Ցանկացած հարկատու կարող է, նայեք Ձեր միասնական հաշվին կողքը կոչվում է ԱՀՔ քաղվածք:

Ara
Ara
6 տարի առաջ

Էլեկտրոնային հաշվետվությունների համակարգում հարկային պարտավորությունները կարող է չհամապատասխանեն իրականությանը։ Հարկ եղած դեպքում պետք է դիմեք ՀՏ՝ պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքը առձեռն ստանալու համար։

Կարինե
Կարինե
6 տարի առաջ

Մուտք գործեք taxservice.am կայքի Ձեր հաշվետվությունների էջը և մտեք ԱՀՔ֊ում նայեք տվյալ օրվա դրությամբ մնացորդները։

Anushik
Anushik
5 տարի առաջ

https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsf համակարգով մուտք եղեք, ձախ մասում ընտրել հարկային պարտավորություններ, այնուհետև ԱՀՔ քաղվածք և ստուգել որևէ ամսաթվի դրությամբ մնացորդը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շահութահարկը, սոցիալական վճարը, դրոշմանիշային վճարը երևում են տարեկան կտրվածքով: