Խոտանի ճանաչում

Անուշ.

Բարև ձեզ: Կազմակերպությունը ներկրել է սալիկ, որի համար վճարել է ԱԱՀ: Սալիկները պահեստում կոտրվել են, կարո՞ղ է խոտան ճանաչել, և ի՞նչ ընթացակարգով է իրականացնելու:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Եթե շահութահարկ վճարող եք կարող եք այդ կորուստները փաստաթղթավորել համաձայն 5 հոկտեմբերի 2017 թվականի N 1261-Ն որոշման:

Ալլա

ՀՕ Հոդված 122. Կորուստները
6. Գույքի՝ փաստաթղթերով հիմնավորված այլ կորուստը համախառն եկամտից նվազեցվում է այդ կորստի չափով՝ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով: Սույն մասի կիրառության իմաստով՝ գույքի՝ փաստաթղթերով հիմնավորված այլ կորուստը սույն հոդվածի 2-5-րդ մասերում չնշված՝ գույքի փաստացի այլ կորուստն է:
7. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված՝ գույքի՝ փաստաթղթերով հիմնավորված տեխնոլոգիական կորստի որևէ նորմա սահմանված չլինելու կամ որևէ նորմա գերազանցվելու դեպքում, ինչպես նաև սույն հոդվածի 6-րդ մասում նշված՝ գույքի՝ փաստաթղթերով հիմնավորված այլ կորուստների առկայության դեպքում համապատասխան կորուստները համախառն եկամտից նվազեցվում են՝
ա. վնաս պատճառողի կողմից կորուստն ամբողջությամբ կամ մաս-մաս կամովին հատուցելու դեպքում կորստի ամբողջական կամ մաս-մաս հատուցման հարկային տարում,
բ. վնաս պատճառողին չպարզելու հետևանքով նախաքննության մարմնի կողմից քրեական գործը կասեցնելու կամ կարճելու մասին որոշում ընդունելու դեպքում այդ որոշման ընդունման հարկային տարում,
գ. դատարանի կողմից վնաս պատճառողին մեղավոր կամ անմեղ ճանաչելու վերաբերյալ դատական ակտ ընդունելու դեպքում` այդ ակտն ուժի մեջ մտնելու հարկային տարում:
8. Սույն հոդվածի 3-6-րդ մասերով սահմանված՝ կորուստների փաստաթղթավորման կարգը սահմանում է Կառավարությունը: