Ծառայության մատուցման վայր

Անի.

Բարև ձեզ։ ՀՀ-ում գտնվող ռեզիդենդ կազմակերությունը մատուցում է ոչ ռեզիդենտ կազմակերպությանը, որը գտնվում է ՌԴ-ում, ստենդերի պատրաստման աշխատանքներ։ Արդյո՞ք ՀՀ-ն է համարվում ծառայությունների մատուցման վայր, եթե ապրանքները առաքվելու են ՀՀ-ում գտնվող տարածք և այնտեղ տեղադրվեն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

Այո ՀՀ-ն է համարվելու ծառայությունների մատուցման վայրը, քանի որ ապրանքները առաքվելու են ՀՀ-ում գտնվող տարածք և այնտեղ տեղադրվեն, չեն արտահանվելու: 1) կատարվող աշխատանքները և (կամ) մատուցվող ծառայությունները անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող կամ կառուցվող կամ կառուցվելիք անշարժ գույքի հետ, 2 կատարվող աշխատանքները և (կամ) մատուցվող ծառայությունները անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող շարժական գույքի (այդ թվում՝ տրանսպորտային միջոցի) հետ, 4) կազմակերպությունը, որի գտնվելու վայրը, Օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը կամ ֆիզիկական անձը, որի բնակության վայրը, Օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը կամ մշտական հաստատությունը ընդունում է հետևյալ աշխատանքները կամ ստանում է հետևյալ ծառայությունները (այդ թվում՝ այն դեպքերում, երբ աշխատանքներն ուղղակիորեն ընդունում է կամ ծառայություններն ուղղակիորեն ստանում է ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը, սակայն դրանց օգտագործումը (սպառումը) փաստացի կատարվում է դրանց մշտական հաստատության կողմից).:

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Այո, անկախ նրանից, որ ոչ ռեզիդենտին եք հանձնելու, քանի որ այն ՀՀ տարածքում է տեղադրվելու։

Ներսես
Ներսես
4 տարի առաջ

Այո, ՀՀ-ն է համարվում ծառայության մատուցման վայր:

Karine
Karine
4 տարի առաջ

Ձեր դեպքում ՀՀ֊ն համարվում է ծառայությունների մատուցման վայր։