Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 մեկնաբանություն
Տիգրան
Տիգրան
6 տարի առաջ

Այո, հուլիսի 1-ից ամսական առավելագույն շեմը 1 020 000 է: Դրույքաչափ չի փոխվել, այս տարի 2,5 տոկոս, մյուս տարի 3,5 տոկոս:

Գայանե
Գայանե
6 տարի առաջ
Ի պատասխան  Տիգրան

2020թ․ հուլիսի 1-ից սոցիալական վճարները հաշվարկվելու են ամսական մինչև 1 020 000 դրամ եկամտից (ներկայիս 500 000 դրամի փոխարեն):

Տիգրան
Տիգրան
6 տարի առաջ
Ի պատասխան  Գայանե

Այո, հիմա 01.07-ից սոց. վճարի հաշվարկման առավելագույն շեմը մինչև 1 020 000 է:

Gevs
Gevs
6 տարի առաջ

2020թ. գործում է 2.5 տոկոսը, իսկ 2021թ.` 3.5 տոկոս:

Ալլա
Ալլա
6 տարի առաջ

Կարող եք այս հասցեից օգտվեք https://shemm.am/salary-calculator/

Karine
Karine
6 տարի առաջ

2020թ. հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները, որոնց համաձայն փոփոխվում է սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմը 500 000 դրամից փոխարեն` նվազագույն ամսական աշխատավարձի (68 000 դրամ) 15-ապատիկը՝ 1 020 000 դրամ։

Նարինե Հարությունյան
Նարինե Հարությունյան
6 տարի առաջ

Այո, կա փոփոխություն: Մինչև 500 000 դրամը 2,5%, 500 001 – 1 020 000 – 10%, 1 020 001-ից ավելին 64 500 դրամ:

Anushik
Anushik
6 տարի առաջ

2020 թվականի հուլիսի 1-ից սկսած կիրառվելու է Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքով սահմանված սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի նոր առավելագույն շեմը, այն է՝‬ ‭օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափի 15-ապատիկը (68 000 դր. X 15 = 1 020 000 դր.)՝ մինչ այդ գործող 500 000 դր. առավելագույն ամսական շեմի փոխարեն:‬
Սոցիալական վճարը աշխատավարձի 10 տոկոսի չափով է, որից 2,5 տոկոսը վճարում է մասնակիցը, իսկ 7,5 տոկոսը՝ պետությունը: Այս տոկոսային հարաբերությունը պահպանվել է 2020 թվականին, սակայն 2021 թվականից սկսած անհատի մասնաբաժինը կավելանա, իսկ պետությանը՝ կպակասի: 2021 թվականին անհատները կվճարեն արդեն 3,5 տոկոս, 2022-ին` 4,5 տոկոս, իսկ 2023 այս համամասնությունը կդառնա 5/5, այսինքն` 5 տոկոս վճարի մասնակիցը, 5 տոկոս՝ պետությունը։