Ա/Ձ, թե՞ ՍՊԸ

Nare.

Բարև Ձեզ: Որ խնդրեմ, ինձ կասե՞ք ԱՁ կամ ՍՊԸ բացելու առավելություններն ու թերությունները, և տարբերությունները:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
11 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Անհատ ձեռնարկատերն ունի օրենքով չարգելված գործունեության ցանկացած տեսակներ իրականացնելու համար անհրաժեշտ քաղաքացիական իրավունքներ:
Գործունեության առանձին տեսակներով, որոնց ցանկը սահմանվում է օրենքով, անհատ ձեռնարկատերը կարող է զբաղվել միայն հատուկ թույլտվության (լիցենզիայի) հիման վրա:
Անհատ ձեռնարկատիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և օրենքով սահմանված կարգով:
Անհատ ձեռնարկատերն ունի գույք` սեփականության իրավունքով, և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Նա կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
Անհատ ձեռնարկատերն ունի քաղաքացիական իրավունքների ինքնապաշտպանության իրավունք:
Անհատ ձեռնարկատերն իրավունք ունի`
ա) օրենքով նախատեսված դեպքերում հիմնադրել առևտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակիցը.
բ) ունենալ առևտրային ներկայացուցչություններ.
գ) լինել հավատարմագրային կառավարիչ.
դ) այլ անհատ ձեռնարկատերերի կամ առևտրային կազմակերպությունների հետ պայմանագրի համաձայն իրականացնել համատեղ գործունեություն.
ե) ունենալ բանկում հաշվարկային հաշիվ.
զ) ունենալ վարձու աշխատողներ.
է) ունենալ օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ:

Անհատ ձեռնարկատերն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող գույքով, բացառությամբ այն գույքի, որի վրա, օրենքին համապատասխան, բռնագանձում չի տարածվում:
Անհատ ձեռնարկատերն օրենսդրությամբ սահմանված կարգով կրում է պատասխանատվություն` իր կողմից այլ անձանց պատճառված վնասի համար:
Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը կրում է պատասխանատվություն իր` որպես անհատ ձեռնարկատեր ստանձնած պարտավորությունների կատարման համար:
Անհատ ձեռնարկատերն իրավունք ունի մինչև պետական հաշվառումից դուրս գալու դիմում ներկայացնելը հարկային մարմին դիմում ներկայացնելու պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում անցնելու համար։
Եթե անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը մինչև անհատ ձեռնարկատիրոջ` պետական հաշվառումից դուրս գալը չի դիմել հարկային մարմին օրենքով սահմանված կարգով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում անցնելու համար, ապա հարկային մարմինն իրավունք ունի ֆիզիկական անձի մոտ օրենքով սահմանված կարգով իրականացնելու պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից դուրս գալու օրվան հաջորդող երեք տարիների ընթացքում։

Իննա

Հարգելի Տիգրան, իսկ կասեք Ա/Ձ-ն իրավունք ունի՞ մեկ այլ կազմակերպությունում գրանցված լինել որպես աշխատող՝ լրիվ դրույքով։
Կանխավ շնորհակալ եմ:

Տիգրան

Իրավունք ունի:

Իննա

Շնորհակալ եմ

Gevs

Հարգելի Նարե, կարևոր է, թե ո՞ր ոլորտում եք ուզում գործունեություն իրականացնել, երկրորդ` ՍՊԸ-ն ունի մի շարք առավելություններ բիզնեսի առաջընթացի հետ կապված, Ա/Ձ-ի դեպքում հարկային միջամտությունները շատ քիչ են /կան կետեր, որոնք պետք է հստակ իրականացվեն անկախ իրավական կարգավիճակից/: Ցանկալի կլինի հստակեցնել Ձեր գործունեությունը և խորհրդակցել մասնագետի հետ:

Alla

Կապ չունի այստեղ ԱՁ, թե ՍՊԸ, կարևորը գործունեության տեսակն է, որի համաձայն պետք է ընտրեք հարկային դաշտը, այսինքն ՝ նայած ինչ գործունեություն պետք է ծավալեք, ըստ դրա կարող եք գործել միկրոյի, շրջհարկի կամ հարկման ընդհանուր դաշտում։ ԱՁ-ի առավելությունը նրանում է, որ, եթե չեք գործում հարկման ընդհանուր դաշտում, ապա կարող եք դրամարկղային գիրք չվարել, ԱՁ-ն շահաբաժին չունի, ըստ դրա չի հարկվելու եկամտային հարկով։

Nerses

Ա/Ձ-ն ֆիզ. անձ է, իսկ ՍՊԸ-ն` իրավաբանական, ԱՁ-ն պատասխանատվություն է կրում իր անձնական գույքով, ՍՊԸ-ն պատասխանատվություն է կրում իր առանձնացված գույքով: Կախված գործունեությունից ունեն տարբեր դրական և բացասական կողմեր:

Karine

Եթե կողմնորոշվել եք, թե ինչ գործունեություն պետք է ծավալեք և, եթե չեք աշխատելու ընդհանուր հարկման դաշտում, ներմուծմամբ չեք զբաղվելու, բացեք Ա/Ձ։ Իսկ, եթե ներմուծելու եք ապրանք և մեծածախ առևտուր եք իրականացնելու՝ ՍՊԸ։

111

Իսկ եթե ներմուծեմ և մանրածախ առևտուր անե՞մ։

Anushik

Մի բացասական կողմ էլ առկա, որ ՍՊԸ-ի դեպքում պետք է գրանցել տնօրեն, իսկ ԱՁ-ի դեպքում՝ ոչ: Այս դեպքում նույն անձի համար և որպես տնօրեն և որպես ԱՁ հարկերի չափը տարբեր է լինում: ԱՁ-ի պարագայում ավելի քիչ է:

111

Տարբերությունը շա՞տ է։