Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Արման
Արման
2 օր առաջ

Հոդված 49. Հարկային պարտավորության կատարումը կազմակերպության վերակազմակերպման դեպքում  
1. Վերակազմակերպված կազմակերպության հարկային պարտավորությունները կատարվում են կազմակերպության իրավահաջորդի (իրավահաջորդների) կողմից սույն հոդվածով սահմանված կարգով:
2. Կազմակերպությունների միաձուլման դեպքում հարկային պարտավորությունների կատարման առումով իրավահաջորդ է համարվում այդ կազմակերպությունների միաձուլումից առաջացած կազմակերպությունը:
3. Կազմակերպությունների միացման դեպքում հարկային պարտավորությունների կատարման առումով իրավահաջորդ է համարվում այն կազմակերպությունը, որին միացել է կազմակերպությունը:
4. Կազմակերպության բաժանման դեպքում հարկային պարտավորությունների կատարման առումով իրավահաջորդ են համարվում այդ բաժանումից առաջացած կազմակերպությունները` բաժանիչ հաշվեկշռին համապատասխան:
5. Կազմակերպության կազմից մեկ կամ մի քանի կազմակերպության առանձնացման դեպքում վերակազմակերպված իրավաբանական անձի հարկային պարտավորությունները առանձնացված կազմակերպություններից յուրաքանչյուրին են անցնում բաժանիչ հաշվեկշռին համապատասխան:
6. Կազմակերպության վերակազմավորման դեպքում հարկային պարտավորությունների կատարման առումով իրավահաջորդ է համարվում այդ կազմակերպության վերակազմավորման արդյունքում առաջացած կազմակերպությունը:

Tigran
Tigran
2 օր առաջ

ՀՕ հ.49 ը ընդհանրական է, իսկ մնացածը պայմանավորված է գործող սուբյեկտի ներկա պահի հարկման համակարգով,

Արմեն
Արմեն
10 ժամ առաջ

Հոդված 123.Այլ նվազեցումները  
1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են՝
4) հարկային տարվան նախորդող հարկային տարիների գործունեության արդյունքներով առաջացած հարկային վնասները՝ որպես Օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 3-րդ կետով սահմանված համախառն եկամտի և Օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված նվազեցումների բացասական տարբերություն: Սույն կետի կիրառության իմաստով՝ հարկային վնասները նվազեցվում են այդ վնասների առաջացման հարկային տարվան հաջորդող հինգ հարկային տարիների համախառն եկամտից՝ հաշվի առնելով սույն կետով սահմանված հետևյալ կանոններն ու սահմանափակումները.
զ. առանձնացման ձևով կազմակերպության վերակազմակերպման դեպքում նախորդող 5 հարկային տարիների գործունեության արդյունքներով առաջացած հարկային վնասը նվազեցվում է միայն այն կազմակերպության համախառն եկամտից, որից առանձնացել են այլ կազմակերպություն կամ կազմակերպություններ (չի փոխանցվում առանձնացված կազմակերպությանը կամ կազմակերպություններին), եթե բաժանիչ հաշվեկշռով այլ բան նախատեսված չէ,

Հոդված 135.Շահութահարկի կանխավճարները
8. Հարկային տարվա ընթացքում՝
2) առանձնացման ձևով կազմակերպության վերակազմակերպման դեպքում այն կազմակերպությունը, որից առանձնացել են այլ կազմակերպություն կամ կազմակերպություններ, շարունակում է սույն հոդվածով սահմանված կարգով կատարել շահութահարկի կանխավճարներ՝ առանց հաշվի առնելու վերակազմակերպման հանգամանքը, իսկ առանձնացված կազմակերպությունը կամ կազմակերպությունները վերակազմակերպման պետական գրանցման օրն ընդգրկող հարկային տարվա եռամսյակների համար շահութահարկի կանխավճարներ չեն կատարում.