Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 մեկնաբանություն
Knarik Hokhanyan
Knarik Hokhanyan
4 տարի առաջ

Որն է այդ ձևը, գրեք թե ի՞նչ հարկով եք աշխատում և ո՞ր հաշվետվության մեջ եք ուզում ներառել:

Ani
Ani
4 տարի առաջ
Ի պատասխան  Knarik Hokhanyan

Մարքեթինգի ծառայության, 232 ձև

Tigran
Tigran
4 տարի առաջ

Չեք գրել՝ կանխավճարը ինչի համար եք ստացել՝ ապրանքների՞, թե՞ ծառայության մատուցման: Այո, պետք է այդ 600 հզ-ի համար շրջ. հարկը վճարեք, քանի որ այն հաշվառվում է հաշվեգրման եղանակով։

ԱՆի
ԱՆի
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Մարքեթինգի ծառայության, 232 ձև

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  ԱՆի

Այս տողում պետք է լրացնել ծառայությունից ստացված գումարը, 16. Այլ գործունեությունից կամ այլ ակտիվների օտարումից ստացվող եկամուտներ:

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Քանի դեռ չեք ներկայացրել կատարված աշխատանքի դիմաց հաշիվ-վավերագիր , շրջանառության հաշվարկի մեջ պետք չի ներկայացնել այդ գումարը և վճարել դրա դիմաց շրջհարկ, այն ժամանակաշրջանում, երբ գործարքի դիմաց կներկայացնեք կատարման ակտ և հաշիվ և կանխավճարի հաշվանց կկատարեք, այդ եռասյակի հաշվարկի մեջ կներկայացնեք այդ գումարը և կհաշվարկեք 5 տոկոս շրջհարկ։

Nerses
Nerses
4 տարի առաջ

Ես համաձայն եմ Ալլայի հետ՝ երբ հաշիվ դուրս կգրվի, այդ ժամանակաշրջանում էլ կարտացոլեք:

karine
karine
4 տարի առաջ

Կանխավճարի ստացումը դա դեռ իրացում չի համարվում։ Երբ աշխատանքը կավարտեք և հաշիվ դուրս կգրեք, այդ եռամսյակում էլ կարտացոլեք շրջհարկի հաշվետվության մեջ։

Նաիրա
Նաիրա
4 տարի առաջ

Բարև Ձեզ, Անի:
Ոնց հասկացա շրջանառության հարկով եք աշխատում, քանի որ նշել եք 232 Ձևը: Եթե ստացած կանխավճարի համար հաշիվ վավերագիր եք դուրս գրել, ապա որ ամսին որ հաշիվ վավերագիր է դուրս գրվել, ցույց տրված գումարը ներառում եք համապատասխան եռամսյակի շրջանառության հարկի հաշվարկի մեջ, իսկ եթե կանխավճար են վճարել ու դեռ ձևակերպումներ չի արվել, ապա որ ամսում որ հաշիվ դուրս գրեցիք, ներառում եք տվյալ ամսվան համապատասխան եռամսյակային շրջ հարկի հաշվետվության մեջ:

Անի
Անի
4 տարի առաջ
Ի պատասխան  Նաիրա

Շնորհակալություն