Նարե․
Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, ՀԴՄ կիրառման մասին օրենքում նշվում է, որ եթե ուղևորափոխադրման ժամանակ վաճառվում են տոմսեր, ապա կարելի է ՀԴՄ չկիրառել, ապա այդ դեպքում վարորդը գումարը հավաքում է իր մոտ, օրվա վերջում մուտքի օրդերով գումարը մուտքագրում դրամարկղ, իսկ այս դեպքում արդյո՞ք կիրառվում են կանխիկ գործարքների սահմանափակումները։
Կանխավ շնորհակալ եմ։

կանխիկ գործարքների սահմանափակումները չեն կիրառվի, քանի որ մեկ օրում 300000 ը չի անցնի հավաքված գումարը,
Իսկ ամսական 3մլն?
դժվար ամսեկան էտքան կազմի, երկաթուղուց շատ չի լինի ձերը
Կներեք մի բան էլ հարցնեմ, եթե վարորդը տոմսերի վաճառքից գումարը կանխիկ հավաքի իր մոտ և օրվա վերջում մուտք անի կազմակերպության բանկային հաշվին, ապա դա կհամարվի՞ կանխիկ գործարք, պե՞տք է դրամարկղային գիրք վարել, եթե այլ կանխիկ գործարքներ չեն լինելու
եթե նաև տերմինալով մուտք անի կազմակերպության բանկային հաշվին,դա չի համարվում կանխիկով գործարք,
Շնորհակալ եմ շատ