Կառավարությունն առաջարկում է լրացում կատարել ՀՀ հարկային օրենսգրքում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի ներկայացմամբ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 2-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում առաջարկվող լրացումը, որով սահմանվում է ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի կողմ հանդիսացող պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների, դրանց վճարման ամսաթվի, ինչպես նաեւ եկամուտներից հաշվարկված եւ պահված շահութահարկի վերաբերյալ հարկային գործակալների կողմից անհատական տեղեկությունների ներկայացում հարկային մարմին:

Նշվեց, որ ներկայում հարկային գործակալները մինչեւ յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում միայն նախորդ հաշվետու եռամսյակում ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, դրանցից հաշվարկված, պահված եւ պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին հաշվարկ:

«Նախաձեռնության հրատապությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մեր երկիրը պետք է օգոստոսի 1-ից տեղեկություններ փոխանակի ԱՊՀ անդամ պետությունների հետ»,-ընդգծեց Մանուկյանը:

Առաջարկվում է օրենքը տարածել 2020-ի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Նախաձեռնությունը ստացավ դրական եզրակացություն:

Աղբյուր՝ Parliament.am

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
0 Մեկնաբանություն
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները