Կառուցապատողի հարկեր

Քրիստինե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, ո՞վ կարող է ասել, եթե օրինակ կառուցապատող ընկերությունը (պատվիրատուն) 1.000.000 վճարում է շինարարներին շենքի կառուցման համար, այնուհետև շենքը 1.500.000-ով վաճառում է, հարկվում է 1.500.000-ից, թե՞ 500.000-ից։ Որքա՞ն է կազմում հարկման տոկոսադրույքը։ Եվ եթե 500.000-ից է հարկվում, ապա հաջորդ տարի հարկեր պետք է՞ տա այդ գումարից և, եթե այո, ապա քանի՞ տոկոս։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

կառուցապատողի կարգավիճակը չեք գրել, Ենթադրվում է որ պատվիրատուն գործում է ԱԱՀ դաշտում,
8. Շենքերի, շինությունների (այդ թվում անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է Օրենսգրքի 61-րդ հոդվածով և սույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան դրանց համար Օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսի չափով, բացառությամբ սույն մասով սահմանված դեպքի: 2021 թվականի հունվարի 1-ից հետո իրավունքի պետական գրանցում ստացած՝ անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի հիման վրա շենքերի, շինությունների (այդ թվում՝ անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է Օրենսգրքի 61-րդ հոդվածով և սույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան անշարժ գույք գնելու իրավունքի պետական գրանցման ամսաթվի դրությամբ գործող՝ անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքով սահմանված կարգով, սակայն անշարժ գույքի օտարման օրվա դրությամբ անշարժ գույքի որակական և քանակական բնութագրիչների հիման վրա հաշվարկված՝ անշարժ գույքի հաշվարկային արժեքի 80 տոկոսը: Սույն պարբերության դրույթները չեն կիրառվում, եթե սույն պարբերությամբ սահմանված գույքային միավորների օտարման գործարքի կողմ է համարվում պետությունը կամ համայնքը (բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքը կատարվում է այլ կազմակերպության միջոցով):
Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող (օտարված) սեփականության դիմաց սեփականատիրոջը կառուցված բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) կամ ստորաբաժանված շենքի բնակարաններով, բնակելի տներով կամ այլ տարածքներով հատուցելու դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով որոշվող արժեքը: