Հագուստի վարձույթի գործունեություն

Նիկա․

Բարև Ձեզ։ Հագուստի վարձույթով զբաղվող ԱՁ-ն կարո՞ղ է գործել մինրոձեռնարկատիրության համակարգում։ Եթե այո, ապա այդ մասով որևէ պարզաբանում կտրամադրե՞ք, բացի ՀՀ հարկային օրենսգրքից։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 մեկնաբանություն
Tigran
Tigran
1 տարի առաջ

միկրոյով չեք կարող գործել,

Նիկա
Նիկա
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Որ խնդրեմ,կասե՞ք ինչու։Օրենքով հստակ չի բացառում բայց։

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Նիկա

հ.267, դուք ստանում եք վարձավճար,

Նիկա
Նիկա
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Բարի երեկո։Ախր Հոդված 267-ում նշված արգելքը վերաբերում է անշարժ գույքից վարձավճար ստանալուն, ոչ թե շարժական գույքի:

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Նիկա

267-ում ընդհանրական է գրված, չի գրված անշարժ գույքից թե շարժական գույքից:
1) վարձակալական վճարի, տոկոսի (բացառությամբ սպասարկող բանկում առկա ընթացիկ հաշվի դրական մնացորդի նկատմամբ հաշվեգրվող տոկոսի) և (կամ) ռոյալթիի ստացում նախատեսող՝ գործող պայմանագրի՝ վարձակալական վճար, տոկոս և (կամ) ռոյալթի ստացող կողմ հանդիսացող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:

Նիկա
Նիկա
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Մի նրբություն էլ կա` քաղօրենսգրքի 608 հոդվածով սահմանվում են վարձակալության օբյեկտները,ըստ որի վարձակալության կարող են հանձնվել հողամասեր և մեկուսի բնական այլ օբյեկտներ,շենքեր,շինություններ, սարքավորումներ,տրանսպորտային միջոցներ և այլ գույք,որոնք օգտագործման ընթացքում չեն կորցնում իրենց բնական հատկությունները( չսպառվող գույք)։Այստեղից կարող ենք ենթադրել,որ վարձույթը չի կարող համարվել վարձակալությունից ստացված վճար,հետևաբար կարող ե աշխատել միկրոյով։

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Նիկա

ավելի նույն այս գրվածը ներկայացնեք ՊԵԿ, ու թող իրավաբանական վարչությունը պատասխանի ձեզ,

Նիկա
Նիկա
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալ եմ,գրել եմ,ոնց որ պատասխանը մինչև 20֊ը չեմ հասցնի ստանալ,դրա համար ցանկացա այլ կարծիքներ ևս իմանալ։