Համատեղությամբ աշխատանքի ընդունում

Սերգեյ․

Բարև Ձեզ։ Հարցս հետևյալի մասին է. ցանկանում ենք ընդունել աշխատակից, որը ունի հիմնական աշխատանք՝ շաբաթական 40 ժամ տևողոությամբ, իսկ մեր մոտ աշխատելու է միայն շաբաթ և կիրակի օրերը։ 6 օրյա աշխատանքային գրաֆիկ է։ Շաբաթ օրը աշխատելու է 8 ժամ, իսկ կիրակի օրը 12 ժամ։ Ինչպե՞ս է կատարվելու վճարումը, ինչպե՞ս ճիշտ կազմել աշխատանքային պայմանագիրը։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիաննա

Բարև Ձեզ, Սերգեյ: Աշխատողին Ձեզ մոտ պետք է գրանցեք ոչ լրիվ աշխատաժամանակով՝ շաբաթական մինչև 20 ժամ տևողությամբ: Կարող եք սահմանել ժամային դրույքաչափ:
Գործավարձով կամ ժամավճարով վարձատրվող աշխատողների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել՝
1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում՝ 40-ժամյա աշխատանքային շաբաթ՝ 450 դրամ.
2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում՝
ա. մինչև 24-ժամյա աշխատանքային շաբաթ՝ 750 դրամ,
բ. 36-ժամյա աշխատանքային շաբաթ՝ 500 դրամ:
Չմոռանաք նաև արտաժամյա և գիշերային աշխատանքի վճարման մասին:
Գիշերային ժամանակ է համարվում ժամը 22-ից մինչև 6-ը:
Գիշերային է համարվում գիշերային ժամանակի ընթացքում կատարված աշխատանքը:
Արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում՝ ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով, իսկ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար՝ ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով:
Կարող եք սահմանել նաև աշխատավարձ ըստ փոխադարձ համաձայնության, օրինակ՝ նվազագույն աշխատավարձի կեսի չափով:
Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը կազմում է 75 000 դրամ:

Սերգեյ

Բարև Ձեզ, հարգելի Մարիաննա։ Շնորհակալ եմ պատասխանի համար։ Իսկ արդյո՞ք կիրակի օրը աշխատած ժամանակի համար կրկնակի վճարելու խնդիր չի առաջանում։ Եվ ևս մի հարց ունեմ Ձեզ, քանի որ ոլորտին քաջատեղյակ եք։ Եթե մեր հիմնական աշխատողին կիրակի օրը ներգրավում ենք աշխատանքի’ պահպանելով շաբաթական 40 ժամ տևողություն, ապա արդյո՞ք պետք է կնքենք համաձայնագիր, վճարենք կրկնակի։ Եվ արդյո՞ք պետք է տրամադրել լրացուցիչ հանգստյան օր։ Կրկին շնորհակալ եմ։

Մարիաննա

Հարգելի Սերգեյ,
Աշխատողների համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ՝ երկու հանգստյան օրով: Այն կազմակերպություններում, որտեղ, արտադրության կամ աշխատանքի բնույթով կամ այլ պայմաններով պայմանավորված, անհնար է հնգօրյա աշխատանքային շաբաթի կիրառումը, սահմանվում է վեցօրյա աշխատանքային շաբաթ՝ մեկ հանգստյան օրով:
Ընդհանուր հանգստյան օրը կիրակին է, իսկ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ շաբաթը և կիրակին:
Այն կազմակերպություններում, որտեղ, բնակչությանը սպասարկելու (քաղաքային տրանսպորտի, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման մասնագիտացված կազմակերպություններ, թատրոն, թանգարան, հանրային սնունդ և այլն) անհրաժեշտությամբ պայմանավորված, ընդհանուր հանգստյան օրն անհնար է դադարեցնել աշխատանքը, հանգստյան օրը սահմանում է գործատուն:
Այն կազմակերպություններում, որոնցում աշխատանքների դադարեցումը հնարավոր չէ՝ կապված արտադրության տեխնիկական պայմանների կամ բնակչության մշտական անընդհատ սպասարկման անհրաժեշտության հետ, ինչպես նաև չընդհատվող ռեժիմով աշխատող այլ կազմակերպություններում հանգստյան օրերը հատկացվում են շաբաթվա այլ օրերին՝ աշխատանքի ժամանակացույցով յուրաքանչյուր խմբի աշխատողների համար սահմանված հերթականությամբ: Այդ ժամանակացույցները կազմվում և հաստատվում են աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածով սահմանված կարգով:
Ամենշաբաթյա անընդմեջ հանգիստը չպետք է պակաս լինի 35 ժամից:
Հանգստյան օրերին աշխատողներին արգելվում է ներգրավել աշխատանքներում, բացառությամբ այն աշխատանքների, որոնց դադարեցումը արտադրության տեխնիկական պատճառներով անհնար է, կամ որոնք անհրաժեշտ են բնակչության սպասարկման, ինչպես նաև անհետաձգելի նորոգման, բեռնման կամ բեռնաթափման աշխատանքների կատարման համար:
Հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին:

Սերգեյ

Ձեզ մի հարց էլ ուղղեմ, եթե կարելի է. ունենք աշխատակից, որի հետ կնքել ենք պայմանագիր` ամսական 75000 դրամ նվազագույն աշխատավարձով, շաբաթական 20 ժամ տևողությամբ, նաև նույն պայմաններով, սակայն շաբաթական 40 ժամով ունենք այլ աշխատակիցներ։ Բոլորին վճարելու ենք նվազագույն աշխատավարձ։ Որևէ՞ խնդիր տեսնում եք աշխատանքային օրենսդրության առումով։

Մարիաննա

Եթե պահպանվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափը, ապա խախտում չկա, սակայն աշխատանքի ծավալներից ելնելով՝ վարձատրության չափի արդարացիությունը դրվում է գործատուի հայեցողության և խղճի վրա:

Tigran

կարող է խնդիր լինել աշխատանքային օրենսդրության առումով։ ըստ հաստիքի, վնասակարության, արձակուրդի, կարող է հավելումների հարցեր կան,

Սերգեյ

Շնորհակալ եմ պատասխանի համար, հարգելի Տիգրան։