Հաշվետվությունների լրացման հետ կապված

Յանա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կարո՞ղ եք ասել, թե ինչպես է հաշվարկվում եկամտահարկի եռամսյակային հաշվետվության 11-րդ աղյուսակը և սոցապ. եռամսյակային հաշվետվության 12-րդ աղյուսակը, եթե ՍՊԸ-ն ունի մեկ աշխատող, որի աշխատավարձը 50 000 դրամ է: Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
EvA

Եթե ամեն ամիս անփոփոխ 50000 է ստանում, ապա եկամտահարկի հաշվետվության մեջ [10] սյան [12 բ] տողի ուղղությամբ գրում եք 50000, [11] սյան [12 բ] տողի ուղղությամբ` 1600, [12 բ-1]-ում նշելով 1` աշխատողների թվաքանակը: Իսկ սոց.ապ հաշվետվության մեջ`[11] սյան [13- բ] տողի ուղղությամբ` 50000, [12] սյան [13- բ] տողի ուղղությամբ` 13000, [13- բ-1] -ում նշելով 1:

Յանա

Սոցապ. եռամսյակային հաշվետվության 12-րդ աղյուսակը պետք չէ, արդեն իմացա, թե ինչպես է հաշվարկված: Եթե դժվար չէ, ասեք` եկամտահարկի եռամսյակային հաշվետվության 11-րդ աղյուսակը ինչպես է հաշվարկվում 50 000 դրամ աշխատավարձի դեպքում:

Յանա

Շատ շնորհակալ եմ կարծիքի համար, Եվա ջան: Ինձ հետաքրքրում է, թե եկամտահարկի 11-րդ աղյուսակի ձեր ասած 1600 դրամը ինչպես են հաշվարկում, եթե դժվար չէ, կարո՞ղ եք մանրամասն գրել:

Anush Afrikyan

50000-(50000*0.03-32500)=16000, սա հարկվող եկամուտն է, եկամտահարկը կլինի 16000*0.1=1600

Մարիամ

50000 հանում եք անհատական սոց.վճարի 3% – նվազագուն աշխատավարձ/32500/ և ինչ կմնա բազմապատկեք 10% :

(50000-1500-32500)*10% =1600

Գոհար

Յանա ջան, եկամտահարկի հաշվարկը հետևյալն է. 32500-ից եկամտահարկ չի պահվում, 80000-ից 10%, մնացածից 20%: Ձեր դեպքում 50000-32500-1500 (սոց.ի 3%)=16000×10%

Յանա

Անչափ շնորհակալ եմ բոլոր կարծիքների համար, և որ ինձ օգնեցիք: Ճիշտն ասած ես էլ գիտեի հաշվարկման ձևը, բայց չգիտեմ, թե ինչն էի սխալ հաշվում, որ չէր ստացվում 1600: