27/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 մեկնաբանություն
Լիդա
Լիդա
16 տարի առաջ

Հարգելի Արփինե, Արտադրանքի, ապրանքների և դրանց գների /հասույթի/ գրանցման գրքի վարման կարգը կարող եք գտնել 1997թ. ՀՀ Կառավարության 315 ոշոշման մեջ :
Համաձայն վերը նշված կարգի, դրա դրույթները չեն տարածվում Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` ԱԱՀ վճարող չհամարվող անձանց վրա` ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակահատվածում, ինչպես նաև ոչ նյութական ակտիվների, անշարժ գույքի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հրատարակվող թերթերի վաճառքի վրա:
Ինչ վերաբերվում է ՀԴՄ կտրոններին, եթե օրական հասույթի գումարներին է մասին է խոսքը, ապա նույն կարգում ասվում է. “«Օրական հասույթների գրանցում (հաշվառում)» մասի լրացումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառմամբ դրամական հաշվարկներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների համար պարտադիր չէ: Իսկ եթե Ձեր հարցը ուղղված էր ձեռքբերումների համար ստացված ՀԴՄ կտրոններին, ապա իրենց կից հաշվարկային փաստաթղթերի հիման վրա պետք է գրանցեք գրքում /որպես ձեռքբերման փաստաթուղթ/: