Հարկային դաշտի ընտրություն

Սարգիս.

Բարև ձեզ։ Ա/Ձ-ն լրատվական կայք է հիմնադրել, որտեղ գովազդի տեղադրումից ստացած շահույթն ամսական չի գերազանցում 1 000 000 դրամը: Վարձու աշխատող չունի։ Խնդրում եմ ասել, թե ի՞նչ հարկատեսակով է հարկվելու այդ բիզնեսը և հարկային ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Պետք է հարկվի շրջհարկով, 5 տոկոսով շրջանառությունից, գումարած շահութահարկ, սոց. վճար ու դրոշմանիշային: Ներկայացնելու եք շրջհարկի ու Ա/ձ-ի շահութահարկի, անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական վճարի հաշվարկ:

Սարգիս

Շնորհակալ եմ։

Ալլա

Տիգրանի գրածին ավելացնեմ, որ շահութահարկը ամսական 5000դրամ, սոց վճարը ամսական 5000դրամ և դրոշմանիշայինը տարեկան շրջանառությունից։ Շրջհարկի հաշվարկը ներկայացնելու եք եռամսյակային, իսկ շահութահարկի և սոցիալական վճարի հաշվարկները՝ տարեկան։

Սարգիս

Շնորհակալ եմ։