Հարկային դաշտի ընտրություն

Անի.

Բարև Ձեզ: ԱՁ-ն մատուցելու է հորատման ծառայություններ (буровые услуги)` տարբեր տեղանքներում իր սարքավորումները տանելով։ Այս գործունեությունը ոնց հասկանում եմ պետք է աշխատի շրջանառության հարկի համակարգում, եթե սխալվում եմ` ուղղեք օրենքի հղմամբ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այդ գործունեությունը այո, պետք է աշխատի շրջանառության հարկի համակարգում,B 09.10.0:

Անի

Իսկ բնապահպանական հարկ չի՞ վճարվում, ճի՞շտ եմ:

Tigran

Նայեք տեսեք եթե այդ գործին ՀՕ հ.170-ը առնչվու՞մ է, թե՞ ոչ:

Ներսես

Կարդացիեք ՀՕ Հոդված 267-ը եթե բավարարում եք պահանջներին, ապա սկզբնական շրջանում կարող եք աշխատեք միկրոյով:

Ալլա

Կարծում եմ պետք է պարզեք, արդյո՞ք ձեր գործունեությունը լիցենզավորման ենթակա չէ, որովհետև ես կարծում եմ, որ ձեր գործունեությունը շինարարության մաս է կազմում։

Անի

Մերսի ուղղության համար, իսկ բնապահպանական հարկի հետ գործ չունենք չէ՞, քանի որ մենք ուղղակի հորատելու աշխատանքն ենք կատարելու:

Ալլա

Չեմ կարող հստակ ասել, բայց փոշու հետ կապված կարո՞ղ է ճշտեք։