03/11/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Մարինե
Մարինե
7 տարի առաջ

1. Տնօրենը կարող է դիմում ներկայացնել հիմնադրին:
2. Տեղեկանք պետք է տրամադրել միայն աշխատակցի պահանջի դեպքում՝ նշելով՝ ուր է տանում: Դուք պարտավոր չեք ներկայացնել նրա մյուս աշխատանքի վայր: Բայց պետք է արձակուրդ տրամադրվի նրա հիմնական աշխատանքի վայրի արձակուրդի հետ:
3. Մինչև աշխատանքի ընդունելը ուղարկել բուժզննության՝ ըստ կառավարության 347-Ն որոշման:
4. Եթե սոց. վճար կատարող է, ի՞նչ ստաժ, այն հաշվարկվելու է միայն սոց. վճարներով, իսկ 1974թ.-ից շուտ ծնվածների համար կհաշվարկվի:
5. Վարձատրության հարցը որոշում է կազմակերպությունը ինքը: Կարող եք 50 տոկոսի չափով էլ, այլ գումար էլ: Ինձ համար ճիշտը այդ 24 ժամ աշխատողի միջին ժամայինով հաշվելն է:

Լիա
Լիա
7 տարի առաջ

1) Այո, պետք է:
2) Տեղեկանք տրամադրում եք, երբ աշխատողը պահանջում է, իսկ արձակուրդ տրամադրվում է նրա հիմնական աշխատանքի արձակուրդի հետ:
3) Նախքան ընդունելը ուղարկեք բուժզննության:
4) Եթե 3 ամիս անց եք հայտ ներկայացրել, ապա այո, ստաժ հաշվարկվում է, և անկախ այն հանգամանքից՝ աշխատավարձ վճարել եք, թե ոչ, հարկերը պետք է վճարել:
5) Կարծում եմ՝ եթե փոխարինողը ավել աշխատանքային օր է աշխատում, ապա պետք է վճարել 100 %:

Արա
Արա
7 տարի առաջ

1. Կարող է դիմում չգրել ինքն իրեն, այլ միանգամից ձևակերպել իր արձակուրդի հրամանը:
2. Համատեղության համար տեղեկանք տալը պարտադիր չէ, սակայն հիմնական աշխատանքի վայրից կարելի է իմանալ նրա՝ արձակուրդ գնալու ժամանակացույցը, որի ժամանակ էլ տրվի արձակուրդ հիմնական աշխատանքի վայրում արձակուրդ գնալու հետ համատեղ:
3. Ուղարկեք բժշկական զննության, եթե դրական պատասխան գա, նոր ընդունեք:
4. Հարկային հաշվետվության 189 ձևում կատարվում է ճշտում, և ներկայացվում են վերջնահաշվարկը և պահված հարկերը:
5. Տվյալ դեպքում կողմերի համաձայնությամբ կարող է բարձրացվել աշխատավարձի չափը, և ավելացվել աշխատաժամերի քանակը՝ չխախտելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջները:

Մարգարիտա
Մարգարիտա
7 տարի առաջ

Շատ շնորհակալություն հարցերին հանգամանալից պատասխանելու համար:
Վերջին հարցի հետ կապված՝ փոխարինողը տնօրենն է, ստանում է 200 000 ՀՀ դրամ ամսական աշխատավարձ՝ 24 ժամ շաբաթական ծանրաբեռնվածությամբ, իսկ արձակուրդում գտնվողը՝ 90 000 ՀՀ դրամ՝ 40 ժամ: Ինչպե՞ս կատարել վարձատրությունը տնօրենի հետ: