28/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 մեկնաբանություն
Samvel
Samvel
13 տարի առաջ

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք

Հոդված 41. Աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը

Աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը (բացառությամբ սույն օրենսգրքի 41-1, 41-2, 96-1 հոդվածներով, 158 հոդվածի տասնյոթերորդ մասով, 169-5, 169-8 հոդվածներով նախատեսված դեպքերի)`առաջացնում է նախազգուշացում խախտում թույլ տված անձի նկատմամբ:

Աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Հարգելի մասնակիցներ, հարցերին պատասխանելիս կարող եք Ձեր ֆեյսբուքյան էջի հասցեն տեղադրել Կայք բաժնում, դա կլինի հղում Ձեր էջին: