27/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 մեկնաբանություն
Արփի
Արփի
15 տարի առաջ

Ես նույնպես հայտվել եմ անորոշ վիճակում: Հունիսի 1-ից պետք է գնամ ֆիզ. արձակուրդ, սակայն ոչ մեկ չի կարողանում ինձ հստակ պատասխանել, թե վերջ ի վերջո ինչպես պետք է հաշվարկվի դեկրետային գումարը, քանի որ ըստ պաշտոնական աղբյուրների (arlis.am, taxinfo.am) դեռևս գործում է ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ 2010 թվականի հոկտեմբերի 27-ին ընդունված համար ՀՕ-160-Ն որոշումը, և մեկ այլ փաստաթուղթ օրենքի փոփոխությունների մասին չի շրջանառվում: Ես աշխատում եմ պետական հիմնարկում, մեր հաշվապահը պնդում է, որ օրենքի փոփոխություն դեռևս չի եղել, և պետք է հաշվարկի դեկրետային գումարը համաձայն վերոնշյալ օրենքում սահմանված կարգի: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանեք ստեղծված իրավիճակը, և եթե իրոք օրենքը փոխվել է, կտեղեկացնե՞ք նոր որոշման համարի և ամսաթվի մասին: Կանխավ շնորհակալ եմ:

Արմեն
Արմեն
15 տարի առաջ

Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 25-ի և բազմապատկվում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով, իսկ հղիության ու ծննդաբերության նպաստի դեպքում` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի թվով:
Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 21-ի և բազմապատկվում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով, իսկ հղիության ու ծննդաբերության նպաստի դեպքում` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի թվով:

Anush Afrikyan
Anush Afrikyan
15 տարի առաջ
Արփի
Արփի
15 տարի առաջ

Շնորհակալություն:

Սիրանուշ
Սիրանուշ
15 տարի առաջ

Ես շատ շնորհակալ եմ ձեր անդրադարձի համար, սակայն չեմ հասկանում` ինչու այն մինչեվ հիմա չի կիրառվում, չէ՞ որ արդեն մեկ ամիս է անցել… Ի՞նչ ինստանցիաներ պիտի անցնի տվյալ որորշումը, որպեսզի ի կատար ածվի: Խնդրում եմ պատասխանեք: Ընդհանրապես որոշումը ընդունվելուց հետո որքա՞ն ժամանակից է գործում: Անհամբեր սպասում եմ պատասխանին:

Արփի
Արփի
15 տարի առաջ

Հարգելի Սիրանուշ, հետևեք այս հղմանը, Ազգային Ժողովի պաշտոնական կայքում վերջապես գտա օրենքի փոփոխությունը, որտեղ նշված է օրենքի փոփոխության ամսաթիվը և համարը` 05.05.2011 ՀՕ-123 և այն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը,այսինքն 16.05.2011-ից ուժի մեջ է (հոդված 6):Այս հոդվածում նաև կտեսնեք,որ հիմնարկը պարտավոր է վերահաշվարկ կատարել մեկամսյա ժամկետում, եթե Ձեր ստացած նպաստի չափը մինչև օրենքի փոփոխության ուժի մեջ մտնելը ցածր է նոր Օրենքի հիման վրա հաշվարկված նպաստի չափից (հոդված 6, 2-րդ պարբերություն): Մենք` ապագա մայրերս, կարող ենք արդեն հանգիստ լինել :))))))

Anush Afrikyan
Anush Afrikyan
15 տարի առաջ

Հարգելի Արփի, մի փոքր ուղղում կատարեմ, ստորագրվել է 05.05.2011 ին, բայց այդ օրը բնականաբար չի հրապարակվել նույն օրը: http://www.arlis.am (laws.am) գրված է, որ ուժի մեջ է 21.05.2011-ից:

Սիրանուշ
Սիրանուշ
15 տարի առաջ

Անչափ շնորհակալ եմ, սիրելի Անուշ և Արփի, մնում է մեր գլխավոր հաշվապահն ինքը պաշտոնապես տեղեկանա փաստաթղթային տեսքով (եթե դրա կարիքը կա), որպեսզի ի կատար ածի դա: Ամեն դեպքում շատ շատ շնորհակալ եմ:

Էմիլիա
14 տարի առաջ

Իհարկե լավ է այսպես անմիջական ինֆորմացիա հավաքել, բայց ես նախընտրում եմ հարկ վճարողների սպասարկման կենրոնի հետ կապ պաշպանել: Վանաձորի սպասարկման կենտրոնի տնօրեն Մարինեն այնպիսի ջնասիրությամբ է բոլոր հարցերին պատասխանում, որ մոռանում ես հարկային բառը: