27/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 մեկնաբանություն
Knarik
Knarik
4 տարի առաջ

Եթե ավելացնելու եք հարկը, այդ ժամանակ կառաջանա տույժ, եթե պակասեցնեք հարկը՝ ոչ մի բան էլ չի առաջանում, իսկ, եթե ունեք ավել վճարված գումար տվյալ ժամանակաշրջանում, ապա ոչինչ էլ չի առաջանում, հանգիստ ուղղում տվեք:

Tigran
Tigran
4 տարի առաջ

Հանգիստ կարող եք ներկայացնել ճշտված հաշվարկը նորից, տուգանք դրա համար չի հասնում, միայն կարող են տույժեր առաջանալ:

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

ՀՕ Հոդված 54.Հարկային հաշվարկի ճշտումըՀարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում դրանց ճշտման արդյունքներով կարող են ներկայացվել ճշտված հարկային հաշվարկներ: Եթե ճշտված հարկային հաշվարկի ներկայացման արդյունքում առաջանում է հարկային պարտավորություն կամ ավելանում է նախկինում առաջացած հարկային պարտավորությունը, ապա հարկ վճարողն ազատվում է հարկի գումարը պակաս ցույց տալու համար Օրենսգրքով սահմանված տուգանքի կիրառումից:

Karine
Karine
4 տարի առաջ

Անկախ տույժի չափից ճշտված հաշվետվությունը ներկայացրեք։

Նաիրա
Նաիրա
4 տարի առաջ

Հարգելի Մանե,
եթե օգոստոս ամսվա հաշվետվությունը ուղարկել եք օրենքով սահմանված ժամկետում, այսինքն՝ մինչև հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, ապա տվյալ հաշվետվությունը ճշտում տալու համար ոչ մի վարչական տուգանքի չեք ենթարկվի։

Նաիրա
Նաիրա
4 տարի առաջ

Հարգելի Մանե,
ավելին ասեմ՝ նույն հաշվետվության համար կարող եք ճշտում ներկայացնել բազմաթիվ անգամներ, որևէ սահմանափակում չկա։