Մայրության նպաստ

Լուսինե.

Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, ես Ա/Ձ-ի աշխատող եմ: Ըստ աշխատանքային պայմանագրի իմ աշխատավարձ կազմում է 85 000 ՀՀ դրամ /62 000 քարտով եմ ստանոմ, 23 000 առձեռն/: Նշեմ, որ աշխատում եմ որպես մատնահարդար։ Կհաշվեք` ինչքա՞ն կկազմի դեկրետայինի գումարը։ Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Ձեր կողմից ներկայացված տվյալները բավական չեն մայրության նպաստը հաշվելու համար։ Հիմք է վերցվելու միայն գրանցված աշխատավարձը, ինքը որ առձեռն եք ստանում հաշվարկի մեջ չի ընդգրկվելու։

Tigran

Ձեր քարտին պետք է ստանաք 68000, եթե ժամավճարով չեք վճարվում:

Ռուզանննա

Եթե ձեր ԱՁ-ն աշխատում է միկրոհամակարգով, ապա ձեր նպաստի հաշվարկման համար հիմք կվերցվի նվազագույն աշխատավարձի 50%-ը՝ 43038՝ 43038։30,4*140=198201, որից կպահվի եկամտային հարկ։

Մարիաննա

Եթե միկրոձեռնարկատիրության սուբյեկտի մոտ չեք գրանցված, հաշվառման ենթակա 12 ամիսների ընթացքում (ֆիզ. գնալու ամսվան նախորդող 12 ամիսների մասին է խոսքը) չեք ունեցել այլ եկամուտ՝ հավելավճար, պարգևավճար, արձակուրդային, նպաստ (այդ թվում՝ այլ գործատուի մոտ), և եթե Ձեր պայմանագրային կեղտոտ աշխատավարձը ընդունենք 85 235 դրամը (ինչը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձից, եթե նորմալ աշխատաժամանակով եք գրանցված), ապա՝ 85235/30,4*140=392530, հանած 21 % եկամտային հարկը, վճարման ենթակա մայրության նպաստը կկազմի 310 098 դրամ։ Սա մոտավոր հաշվարկ է, ճշգրիտ հաշվարկման համար անհրաժեշտ է հավելյալ և լիարժեք տեղեկատվություն Ձեր եկամուտների մասին։