Մայրության նպաստ

Անուշ.

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, աշխատում եմ կազմակերպությունում որպես տնօրեն (նշեմ, որ նաև կազմակերպության հիմնադիրն եմ), որը հանդիսանում է միկրոձեռնարկություն։ Շուտով պետք է ֆիզ․ գնամ։ Եթե հնարավոր է՝ կարո՞ղ եք նշել տվյալ պարագայում ես համարվում եմ վարձու աշխատող, թե՞ ինքնազբաղ անձ։ Ինչպես պետք է հաշվարկվի ֆիզ․-ի գումարը։
Եվ 1-ից ավելի երեխաներ ունենալու պարագայում՝ պե՞տք է միանվագ ստանամ 180 օրվա ֆիզ․-ի գումար, թե՞ նախ ստանում եմ 140 օրվա, իսկ բալիկներիս ծնվելուց հետո ևս 40 օրվա։
Շնորհակալ եմ արձագանքի համար։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Անահիտ

Որպես միկրոձեռնարկատեր նպաստ չեք կարող ստանալ: Եթե ձևակերպված եք որպես վարձու աշխատող, այդ դեպքում կստանաք (հարցը հստակեցրեք՝ նույն ձեռնակության տնօրեն եք, թե այլ);
140 թե 180, դա կնշվի բյուլետենի մեջ:

Անուշ

Նույն ընկերության հիմնադիրն եմ և ձևակերպված եմ որպես տնօրեն։

Tigran

1 Տվյալ պարագայում համարվում եք վարձու աշխատող,
2 Ինչպես պետք է հաշվարկվի ֆիզ․-ի գումարը։ինչպես հաշվում են միկրոյի դեպքում, ամսեկան չափը վերցնում են 43038 դրամ ու դրանից ելնելով հաշվում,
3 Եվ 1-ից ավելի երեխաներ ունենալու պարագայում՝ պե՞տք է միանվագ ստանամ 180 օրվա ֆիզ․-ի գումար, թե՞ նախ ստանում եմ 140 օրվա, իսկ բալիկներիս ծնվելուց հետո ևս 40 օրվա։ նախ կստանաք 140 օրվանը, իսկ հետո ևս 40 օրվանը առանձին թերթիկի հիման վրա։