Մանկական զարգացման կենտրոն հիմնելու հետ կապված

Սեդա.

Մանկական զարգացման կենտրոն հիմնելու համար մանրամասն տեղեկություն որտեղի՞ց կարող եմ ստանալ: Բոլոր անհրաժեշտ քայլերը հերթականությամբ, պահանջվող փաստաթղթերը, ինչպե՞ս նաև աշխատակիցների լիցենզավորման անհրաժեշտություն կա արդյո՞ք, թե՞ ոչ:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
12 մեկնաբանություն
Tigran
Tigran
5 տարի առաջ

Եթե երեխաների պարապմունքներ են լինելու ու նախադպրոցական կրթական ծրագրի իրականացում չի լինելու, ապա լիցենզիայի կարիք չկա: Դուք նախ որոշեք ինչ կարգավիճակով եք լինելու որ կարողանանք ասել հիմնադրման ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ:

Աննա
Աննա
5 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Կխնդրեմ ինձ էլ մանրամասն ներկայացնել, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, լիզենզիա և այլն…

Ռուզան
Ռուզան
1 տարի առաջ
Ի պատասխան  Աննա

Խնդրում եմ, եթե հնարավոր է ինձ էլ կներկայացնենք մանրամասները։

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Ռուզան

նախ որոշեք ինչ կարգավիճակով եք լինելու , ինչ գործունեություն է դրանում իրականացվելու, որ կարողանանք ասել հիմնադրման ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ:

karine
karine
5 տարի առաջ

Մանրամասնեք, թե ի՞նչ գործունեությամբ եք զբաղվելու, որ կարողանանք հուշել ինչ անել։

Ժենյա
4 տարի առաջ

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասացեք՝ զարգացման կենտրոն հիմնելու համար ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր և պետության կողմից որևէ աջակցություն կա սկսելու համար:

Մարինե
2 տարի առաջ

Բարև ձեզ,որ խնդրեմ ինձ կասեք՝ ի՞նչ է պետք մանկական խնամքի զարգացման կենտրոն բացելու համար, լիցենզիա պե՞տք է։

Tigran
Tigran
2 տարի առաջ
Ի պատասխան  Մարինե

լիցենզիա պետք չի

Մարինե
Մարինե
2 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շներհակալություն հարցին պատասխանելու համար։ Կներեք մի հարց էլ՝ միայն ԱՁ պե՞տք է բացենք։

Tigran
Tigran
2 տարի առաջ
Ի պատասխան  Մարինե

այո ԱՁ պետք է գրանցվեք, իսկ անհատական դասերի համար ֆիզ.անձ ով էլ կլինի

Մարինե
Մարինե
2 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Կներեք այսքան անհանգստացնելու համար, բայց մեր քաղաքապետարանից հարցրել ենք ասում են՝ լիցենզիան պարտադիր է։

Tigran
Tigran
2 տարի առաջ
Ի պատասխան  Մարինե

Եթե երեխաների պարապմունքներ են լինելու ու նախադպրոցական կրթական ծրագրի իրականացում չի լինելու, ապա լիցենզիայի կարիք չկա: իսկ ինչ են անելու իրականում, համ էլ դա որ քաղաքապետարաննա թող լիցենզավորման օրենքը կարդան, կարող է պետք է, կախված է թե ինչ կրթական գործնեություն է իրականացվելու