Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Կարինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանել` j59.2 և j59.1.2 դասակարգիչով Ա/Ձ-ն կարո՞ղ է միկրոյով աշխատել։ Շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Ոչ, J59.2-ը Ձայնագրությունների հրատարակությունն է,  J59.12-ը Կինո- և տեսաֆիլմերի, հեռուստատեսային ծրագրերի հետարտադրական գործունեությունը,
5. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել`
2) խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական, ինժեներական, գովազդային, դիզայներական, մարկետինգային, թարգմանչական, փորձագիտական, բժշկական, ատամնատեխնիկական ծառայություններ, տեղեկատվության մշակման (այդ թվում՝ տեղեկատվության հավաքման ու ընդհանրացման) և փոխանցման (հաղորդման), գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական և փորձարարական-տեխնոլոգիական (տեխնոլոգիական) աշխատանքներ կատարողները, Երևան քաղաքի վարչական սահմաններում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողները (բացառությամբ Օրենսգրքի հավելված 3-ով նախատեսված՝ զբոսաշրջային տների միջոցով մատուցվող՝ հյուրանոցային ծառայությունների հետ անմիջականորեն կապված՝ հանրային սննդի (նախաճաշ, ճաշ, ընթրիք) ոլորտի գործունեության), ինչպես նաև սույն ենթակետում նշված աշխատանքներին կամ ծառայություններին համանման այլ աշխատանքներ կատարողները կամ ծառայություններ մատուցողները.

Karine

Տիգրան ջան, ձայնագրությունները պատրաստ ստանալու եմ և մոնտաժեմ, մաքրեմ և վերադարձնեմ։ Հնարավոր է դասակարգիչը ճիշտ չեմ նշել։ Խնդրում եմ
գրեք ճիշտ դասակարգիչը։
Մասնագիտությունը հնչյունային օպերատոր։

Tigran

59.20.0 Ձայնագրությունների հրատարակությունն է, Այս ենթադասը ներառում է ձայներիզների, խտասկավառակների և համանման կրիչների վրա երաժշտության, ձայնային տեղեկատվության բնօրինակի գրառման ծառայությունները, ձայնագրությունների հրատարակությունը, տարածումը և բաշխումը մեծածախ ու մանրածախ առևտրով զբաղվող առևտրականների կամ անմիջական սպառողների միջև: Այդ ծառայությունները կարող են մատուցվել երաժշտության ու ձայնային տեղեկատվության սեփականատեր հանդիսացող նույն միավորի կամ բնօրինակի վերարտադրման և տարածման իրավունքը ձեռք բերած այլ միավորների կողմից: Այս ենթադասը ներառում է նաև ձայնագրման ստուդիաների, տաղավարների գործունեությունը, այդ թվում ժապավենների վրա ռադիոծրագրերի (ոչ կենդանի եթեր) ձայնագրման ծառայությունները: Այս ենթադասը ներառում է նաև երաժշտական հրատարակչական գործունեությունը երաժշտական խմբերի համար հեղինակային իրավունքի ձեռքբերումը և գրանցումը, այդ խմբերի հեռուստա-, ռադիոձայնագրությունների, կինոնկարահանումների, կենդանի կատարումների կազմակերպումը, ձայնագրումը, տարածումը: Երաժշտական հրատարակչական գործունեությունը կարող է իրականացվել հեղինակային իրավունք ունեցող միավորի կամ հեղինակային իրավունքով միավորի անունից վարչարարություն իրականացնող միավորների կողմից: Այստեղ է ներառվում նաև երաժշտական ստեղծագործությունների տպագիր հրատարակությունը: 59.12.0 Կինո- և տեսաֆիլմերի, հեռուստատեսային ծրագրերի հետարտադրական գործունեությունն է, Այս ենթադասը ներառում է կինո- և տեսաֆիլմերի, հեռուստածրագրերի հետարտադրական գործունեությունը` խմբագրումը, կինո- և տեսաժապավենների մոնտաժումը, կրկնօրինակումը (թարգմանությունը), մակագրերի, կինոկադրերի ենթագիրների ստեղծումը, կադրերի միջև ծածկագրված մակագրերի ներանցումը, համակարգչային գրաֆիկա, մուլտիպլիկացիայի և հատուկ էֆեկտների ստեղծումը, կինո- և տեսաժապավենների մշակումը, ինչպես նաև կինոլաբորատորիաների և կինոֆիլմերի վերականգնման հատուկ լաբորատորիաների գործունեությունը:
Տեսեք՝ սրանցից որին է համապատասխանում ձեր գործունեությունը։

Karine

Տիգրան ջան, այս դասակարգիչով միկրոյով չեմ կարող աշխատել, ճի՞շտ հասկացա։

Tigran

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեք կարող համարվել։

Karine

Անչափ շնորհակալ եմ