Միկրոձեռնարկատիրությունից անցում շրջանառության հարկի դաշտ

Քրիստինե․

Բարև Ձեզ, ցանկանում եմ իմանալ հետևյալ հարցի պատասխանը․ դիմել եմ Ա/Ձ-ի համար և դիմումը ներկայացրել որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ (դեռ 20 օր չի էլ անցել), և ոչ մի գործունեութուն չի կատարվել, սակայն տված օրվանից 1 օր հետո ինձ ասեցին, որ պետք է դիմումը փոխել և շրջանառության հարկի դիմում տալ, դա իմ կատարած գործունեությունից ելնելով։ Հիմա ավտոմատ կարո՞ղ եմ դա փոխել, թե՞ պետք է միկրոյի դադարեցում տալ, 0-ական հաշվետվություն ցույց տալ, նոր տված դիմումը փոխել։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Tigran
Tigran
1 տարի առաջ

Հիմա կարող եք դա փոխել, պետք է շրջհարկի հայտարարություն ներկայացնեք,

Մարի
Մարի
1 տարի առաջ

Զրոյական հաշվետվություն պետք չի, միայն շրջ. հարկի հայտարարությունը ուղարկեք ԱՁ_ի գրանցման օրը նշելով և կհամարվեք շրջ. հարկ վճարող։

Գայանե
Գայանե
1 տարի առաջ

Ներկայացրեք ձև N201-ը՝ նշելով պետ ռեգիստրում գրանցման օրը։