Կազմակերպությունը 25.11.2020-ից իր դիմումի համաձայն անցել է շրջանառության հարկի դաշտ

Հարություն․

Հարգելի գործընկերներ, այսպիսի մի հարց․ Կազմակերպությունը մինչև 24.11.2020թ․ համարվել է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։ 25.11.2020-ից իր դիմումի համաձայն անցել է շրջանառության հարկի դաշտ՝ առևտրական գործունեությամբ զբաղվելու համար։ Հիմա շրջանառության հարկի հաշվարկում ձեռքբերումների 4% – ի տողում կարո՞ղ ենք ցույց տալ մինչև 24.11.2020թ․ ձեռքբերված ապրանքների արժեքը ու նվազեցնենք շրջանառության հարկի 5%-ից։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Շրջանառության հարկի հաշվարկում ձեռքբերումների 4%–ի տողում կարող եք ցույց տալ մինչև 25.11.2020թ․-ից սկսած ձեռքբերված ապրանքների արժեքը ու նվազեցնել շրջանառության հարկի 5%-ից։

arpine

Բարև ձեզ, հարգելիս։
1. եթե 2020թ 4-րդ եռամսյակում եք անցել շրջ. հարկի դաշտ, ապա հենց տվյալ եռամսյակում էլ պետք է հաշվետվություն ներկայացնեիք, եթե ունեք մնացորդ 5.11 կետում, ապա կարող եք այգ գումարը տեղափոխել 2021թ 1 եռամսյակի հաշվետվ. 5.6 կետ և ավտոմատ կհաշվարկվեր:
2. 2021թ մինչև փետրվարի 20-ը պետք է ներկայացնեիք շրջ․ հարկի 201 ձևը:

Հարություն

Հարգելի Արփինե, բոլոր համապատասխան հաշվետվությունները և դիմումները ներկայացվել են ժամանակին, հարցս վերաբերում է 4 % նվազեցմանը։

Լիլիթ

Ոչ, չեք կարող: Շրջ. հարկի մասին օրենքում ասվում է՝ հաշվետու ժամանակաշրջանում կատարված ծախսերի %-ն է նվազեցվում: Ձեր կատարած ձեռք բերման ծախսերը շրջ. հարկի հաշվետու ժամանակաշրջանում չեն կատարվել: