31/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 մեկնաբանություն
Լյուսոկ
Լյուսոկ
17 տարի առաջ

Գրիգոր, եկամտահարկի հաշվարկում նշվում է ԱՎՈՒՄ-ի հաշվարկային մեծությունը, իսկ ՀՏ-ի աշխատակազմին կարելի է ուղղակի խորհուրդ տալ, որ հաշվարկների և հաշվետվությունների ձևերը կազմելիս, խմբագրել տան դրանք լեզվի պետ. տեսչությունում, որովհետև վերջնական տուժողը լինում է հաշվետվություն ներկայացնողը: Նույն բանը նկատելի է նաև սոց. ապ. հաշվետվության մեջ, որտեղ ժամանակավոր անաշխատունակության վճարների գծով հարց էր առաջանում նշել վճարված նպաստը առանց եկամտահարկի /որովհետև նշված էր ՎՃԱՐՎԱԾ, առաջին էջի` ՀԱՇՎԱՐԿՎԱԾ բառի փոխարեն/, իսկ պետք էր ամեն դեպքում գրել նպաստի ՀԱՇՎԱՐԿՎԱԾ մեծությունը:
Ի՞նչ անենք, էն որ ասում են ընկել ենք, պիտի քաշենք: Ամեն դեպքում նույնիսկ նշում եք հաշվարկային մեծությունը ԱՎՈՒՄԻ:

Արսեն
Արսեն
17 տարի առաջ

Գրիգոր ջան, իմ կարծիքով ճիշտ ձևըˋ հաշվարկված աշխատավարձը պետք է գրվի: Անձամբ ես այդպես եմ լրացնում, հրահանգի մեջ էլ գրված է (աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների դեպքում` հաշվեգրված) եկամուտների հաշվարկային մեծությունը:

Գոհար
Գոհար
17 տարի առաջ

Եթե գրված է (աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների դեպքում` հաշվեգրված) եկամուտների հաշվարկային մեծությունը, դա նշանակում է, որ այդ մասում պետք է գրվի այն գումարը, որից հաշվարկվել է 8-րդ սյունակում ներկայացված եկամտահարկի գումարը: Այսինքնˋ ինչ գումարի դեպքում է առաջանում տվյալ չափի հարկային պարտավորություն:

Նաիրա
Նաիրա
17 տարի առաջ

Եկամտահարկի հաշվետվության մեջ նշվում է հաշվարկված (կեղտոտ) աշխատավարձը:

Գրիգոր
Գրիգոր
17 տարի առաջ

Շնորհակալ եմ բոլորից, որ անտարբերության չմատնեցիք այս հարցը, և օգնության համար: Մի օր էլ երևի ես պետք կգամ 🙂

Արմեն
Արմեն
17 տարի առաջ

Գրիգոր ջան, հաշվետվության սյունակների բացատրության մասում և սյունակը բնորոշող մասում հստակ նշվում են աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ, խոսքը գնում է պայմանագրային աշխատավարձի մասին, այլ կարծիք լինել չի կարող` անկախ հարկային մարմինների արտահայտած կարծիքներից:

Ազատ
Ազատ
16 տարի առաջ

Գրիգոր ջան, հաշվետվության մեջ պետք է նշվի հաշվարկված աշխատավարձը /ԱՎՈՒՄ/: Բայց, ավաղ, մեր ՀՏ-ում ուզում են տվյալներ՝ ըստ իրենց տրամադրության:

Նառա
Նառա
16 տարի առաջ

Իսկ հարց է ծագում՝ պարտադիր սոց. հաշվետվության մեջ էլի կեղտոտ աշխատավարձ ենք ցույց տալի՞ս: Փաստորեն և՛ եկամտահարկի, և՛ սոց-ի հաշվետության մեջ նույն թիվը պետք է լինի՞: