Միջին աշխատավարձի հաշվարկ

Արմինե.

Բարև ձեզ: Աշխատողի հաստիքը մարտի 31-ին կկրճատվի` համաձայն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի: Ըստ օրենքի՝ նրան տրվելու է 1 ամսվա միջին աշխատավարձ։ Հարցս հետևյալն է. հաշվարկը 12 ամսվա կտրվածքո՞վ պետք է արվի, 12 ամսվա միջինը գտնելով ու կեղտոտ գումարը վճարելով: Հաշվարկի մեջ արձակուրդային ամիսը մտնու՞մ է, այն չի հարկվում, անդպես չէ՞ (արձակման նպաստ առաջին անգամ պետք է վճարենք նրբություններին և տարբերություններին ծանոթ չեմ): Նշեմ նաև, որ ծանուցել ենք այսօր:
Ինչպես նաև վերջնահաշվարկ կատարելուց արձակման նպաստը ներառվու՞մ է:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի:հիմքով ազատման դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ: Այո, միջինի հաշվարկը նախորդ 12 ամսվա կտրվածքով պետք է կատարվի, 12 ամսվա միջինը գտնելով ու կեղտոտ գումարը վճարելով: Միջինի հաշվարկի մեջ արձակուրդայինի, բյուլետենի ամիսները չեն մտնում է, այդ նպաստը չի հարկվում, իսկ դրանից տարբերվող չօգտագործված արձակուրդի գումարը հարկվում է: Վերջնահաշվարկ կատարելուց արձակման նպաստը որպես հաշվարկի տարր ներառվում է, սակայն հարկվող մասի հետ չպետք է դիտվի որպես մեկ գումար: 

Մարիաննա

Բարև Ձեզ։ Այո, միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ՝ հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով: Արձակման նպաստի հաշվարկման դեպքում պետք է առաջնորդվել նպաստների հաշվարկման սկզբունքներով, այսինքն՝ ներառել նաև արձակուրդներն ու նպաստները։ Արձակման նպաստից պահումներ չեն արվում։ Իսկ վերջնահաշվարկի ժամանակ պետք է առաջնորդվել Աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի հետևյալ պարբերությամբ՝
Հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) արձակուրդում և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում, ինչպես նաև զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, վարժական հավաքների, զինվորական վարժանքների, զորավարժությունների մասնակցելու, զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնելու կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ամիսները: Արձակման նպաստի հաշվարկը և վերջնահաշվարկը կատարելու եք միաժամանակ աշխատանքից ազատելիս, հետևաբար վերջնահաշվարկին նախորդող տասներկու ամիսներում չի ներառվելու արձակման նպաստի գումարը։

Արմինե

Շնորհակալ եմ շատ

Ներսես

Այո, 12 ամսվա կտրվածքով, պահումներ չեն կատարվում արձակման նպաստից:
Ոչ, չի ներառվում:

Գոռ

Ծանուցումը ճիշտ ժամանակին եք արել։ Արձակման նպաստից հարկերը չեն պահվում, դրա համար հարկերը հաշվարկելու ժամանակ իրան առանձնացրեք աշխատավարձի վճարման մյուս տարրերից, նոր հարկերը հաշվարկեք։