Ներկայացուցչությանը տրամադրվող գումարի ձևակերպում

Ալլա․

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք հաշվապահական ձևակերպում տալ մայր կազմակերպության կողմից ներկայացուցչության ծախսերի ֆինանսավորման համար տրված գումարները, ասենք դտ 252 կտ․․․

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

դտ 252 կտ 714 «Գործառնական այլ ծախսեր»․․

Ալլա

Տիգրան ջան, ոչ թե ծախսերի ձևակերպումն եմ ուզում, դա ես գիտեմ, այլ այն գումարի ձևակերպումը, որը մայր ոչ ռեզիդենտ կազմակերպությունը տրամադրում է իր ՀՀ-ում գտնվող ներկայացուցչությանը, որպեսզի ներկայացուցչությունը հոգա իր ծախսերը, վճարի աշխատավարձ և կատարի այլ ծախսեր, նշեմ որ ներկայացուցչությունը զբաղվում է միայն մայր կազմակերպության ապրանքի գովազդմամբ և շուկայի ուսումնասիրությամբ, չունի ոչ մի եկամուտ։

Tigran

Ալլա հարգելիս, լավ է որ հստակություն մտցրիր հարցիդ մեջ, իմ պատասխանն է դտ 252 կտ 628, հիմնավորումը տես 628-ում` Ակտիվների անհատույց ստացումից եկամուտ (որոնք չեն որակվում որպես պետական շնորհի ստացում, օրինակ` առանց որևէ պայման կցվելու) կամ արդեն կրած ծախսերի կամ կորուստների փոխհատուցման նպատակով շնորհների ստացումից եկամուտ, սրան է համապատասխանում: Սակայն մինչ 252 «Հաշվարկային հաշիվ» հաշվին հասնելը գումարը ստանում եք արտարժույթով, հետո փոխանակում դարձնում ՀՀ դրամ, գումարած որ այդ արանքում կարող են առաջանալ փոխարժեքային օգուտներ կամ փոխարժեքային կորուստներ: Հետևաբար պետք է սկսել 253-ից, դտ 253 կտ 255: Գո՞հ ես հիմնավորումից:

Ալլա

Շնորհակալություն Տիգրան ջան, ինչ վերաբերվում է արտարժութային հաշվին, 252 օրինակի համար էի բերել, դա պարզ է։ Իսկ 628-ի հետ կապված, ես էլ էի այդպես մտածում, բայց հիմա հարց է ծագում, որ շահութահարկի հաշվարկի մեջ դա որպես եկամուտ է դիտվելու, որը հարկայինի կողմից /սեմինարի ժամանակ եմ բարձրացրել հարցը/ չի ընդունվում, ասում են դա եկամուտ չի, այլ ներքին գործարք է, այսինքն` որպես մի հաշվից մյուս հաշիվ փոխանցում։ Շահութահարկի մեջ կստացվի եկամուտ ստացված գումարի չափով, ծախսեր մի քիչ փոքր գումար /քանի որ դեռ ունեմ 253-ի վրա գումար/, կստացվի ունեմ շահույթ, որը կհարկվի շահութահարկով, բայց ես իրականից եկամուտ չունեմ, որովհետև գործարքներ չեմ իրականացնում, իմ մոտ միայն ծախսեր են կատարվում։

Last edited 2 տարի առաջ by Accountant.am
Tigran

Ալլա, քեզ հասկացա, սակայն աշխատի հարկային աշխատողներին հարցեր տալուց հղումները կամ հիմքերը թող ներկայացնեն, ինչպես մենք ենք հաճախ այլ անձանց ներկայացնում: Փաստորեն ձեր դեպքում հնարավոր է եկամուտը վերագրել Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներին, հ,107 մաս 2 4 կետ, հետևաբար ըստ նույն հոդվածի մաս 6. Այն եկամուտները, որոնք, սույն հոդվածի 1-5-րդ մասերի համաձայն, չեն համարվում Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտներ, համարվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող եկամուտներ: 109-ի մաս 4-ը ևս ձեր համար կիրառելի չէ, դուք համարվում եք ոչ թե կազմակերպություն, այլ Քաղ.օր հ.61 1. Ներկայացուցչություն է համարվում իրավաբանական անձի գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը, որը ներկայացնում է իրավաբանական անձի շահերը և իրականացնում դրանց պաշտպանությունը:
2. Մասնաճյուղ է համարվում իրավաբանական անձի գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը, որն իրականացնում է նրա բոլոր գործառույթները կամ դրանց մի մասը` ներառյալ ներկայացուցչության գործառույթները:
3. Ներկայացուցչությունները և մասնաճյուղերն իրավաբանական անձինք չեն ու գործում են իրավաբանական անձի հաստատած կանոնադրությունների հիման վրա: 
նաև հ.320-ը, հատկապես մաս 4. Ձեռնարկատիրական գործունեության առանձին ոլորտներում առևտրային ներկայացուցչության առանձնահատկությունները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
Հետևաբար աշխատի բալանսավորես եկամուտները ու ծախսերը, որ շահութահարկի գծով պարտավորություն չառաջանա: Այլ ելք չեմ տեսնում:

Last edited 2 տարի առաջ by Accountant.am
Tigran

Ավելացնեմ, որ հակասական է նաև ՀՕ հ. 133-ը 1. Մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողը պարտավոր է մշտական հաստատությանը վերագրվող եկամուտների ու ծախսերի մասով վարել առանձնացված հաշվառում:
Լավ ասենք կվարես դա, սակայն
2. Մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են միայն այն ծախսերը (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս կատարված), որոնք հիմնավորող հաշվարկային փաստաթղթերում, որպես ապրանք ձեռք բերողին, աշխատանք ընդունողին և (կամ) ծառայություն ստացողին վերաբերող՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 10-րդ կետով սահմանված տվյալներ, նշված են մշտական հաստատության համապատասխան տվյալները: Դրանք են 10) ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող՝
ա. հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ ավելացված արժեքի հարկ վճարողների դեպքումնաև ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համարը,
բ. կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու և գործունեությունը փաստացի իրականացնելու վայրի հասցեները, իսկ ապրանքների մատակարարման դեպքում՝ ապրանքների նշանակման վայրի հասցեն, պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը,
գ. ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը, իսկ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում՝ նաև գործունեությունը փաստացի իրականացնելու վայրի հասցեն, «անհատ ձեռնարկատեր» կամ «ԱՁ» նշումը, ապրանքների նշանակման վայրի հասցեն (բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքը գնորդին է հանձնվում առաքման վայրում), պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը.
Այսինքն`
պետք է աշխատավարձ չկարողանաս վճարել ու այդ ժամանակ քո օգտին է աշխատում արդեն հ. 2 մաս 4. Եթե հարկային հարաբերությունները կարգավորող՝ հավասար իրավական ուժ ունեցող իրավական ակտերի դրույթները պարունակում են հակասություններ, երկիմաստություններ կամ տարընթերցումներ, ապա դրանք մեկնաբանվում և կիրառվում են հարկ վճարողի օգտին:
Այսքանը ըստ իմ ուսունմնասիրած նյութերի:

Last edited 2 տարի առաջ by Accountant.am
Ալլա

Շնորհակալություն այսպիսի մանրամասն ներկայացնելու համար, ըստ այս դիտարկումների ես հասկացա, որ կարող եմ այդ գումարը ՀՀում ստացված եկամուտ չհամարել։ Բայց մի հարցել, իսկ չի՞ կարող այս գումարը դիտվել ցպահանջ անտոկոս փոխառություն մայր կազմակերպությունից։

Tigran

Ոչ, Ալլա, որպես փոխառություն չի կարող դիտվել, փոխառությունը դա պարտք գումար է, իսկ մայր կազմակերպության ու առանձնացված ստորաբաժանման դեպքում դա արդեն ոչ միայն անտրամաբանական է այլև անհեթեթ: Դա այն դեպքը չի, որ ասենք Հոնկոնգի HSBC բանկը պարտքով գումար է տալիս ՀՀ HSBC-ին: Ավելի լավ է մայր կազմակերպությանը գրեք, որ գումարի փոխանցման նպատակի մեջ գրեն օրինակ` ՀՀ-ում գտնվող տեղակայված ներկայացուցչության գրասենյակային ծախսերի ու աշխատակիցների աշխատավարձերի հատուցման գումարներ, որ վաղը մյուս օր կարողանաք դատական կարգով այդ թարգմանված տեքստով ապացուցեք, որ դա հարկման բազա դեռ չի, միայն կարող է գոյանալ մանր եկամուտ փոխարժեքային տարբերություններից ու բյուլետեններից, չվճարվող արձակուրդներից:

Ալլա

Շատ շնորհակալություն Տիգրան ջան, այդպես էլ գրվում է գումարի փոխանցման մեջ։