Նպաստը բարդ ծննդաբերության դեպքում

Նարինե.

Հարգելի հաշվապահներ,

Արդյո՞ք օրենքը սահմանում է բարդ ընթացակարգով ծննդաբերության դեպքում (կեսարյան հատում) երեխայի խնամքի նպաստի գումարին հավելումներ: Եթե այո, որքա՞ն է հավելման չափը: Նախապես շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Աստղիկ
Աստղիկ
7 տարի առաջ

Բարև Ձեզ: Խոսքը հղիության և ծննդաբերության նպաստի մասին է: Համաձայն Աշխատանքային օրենսգրքի հոդված 172-ի՝ բարդ ծննդաբերության դեպքում տրամադրվում է 155 օր հղիության և ծննդաբերության արձակուրդ (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության): Բարդ ծննդաբերության դեպքում տրվում է երկրորդ անաշխատունակության թերթիկը, ըստ որի հաշվարկվում է նպաստը` արդեն ոչ թե 140, այլ 155 օրվա համար:

Նարինե
Նարինե
7 տարի առաջ
Ի պատասխան  Աստղիկ

Շնորհակալ եմ, հարգելի Աստղիկ:

Սերինե
Սերինե
5 տարի առաջ
Ի պատասխան  Նարինե

Այսինքն` բազմապատկում ենք 140 օրվա փոխարեն 155 օրո՞վ: