Նպաստի հաշվարկ էլեկտրոնային տարբերակով և նպաստի փոխանցում

Ալիկ․

Բարև ձեզ։ Հիմա բյուլետենը փակելուց հետո, որը կատարվում է էլեկտրոնային տարբերակով, այդ անձը ինչպե՞ս է իմանալու, որ իր նպաստի գումարը փոխանցվել է իր նախընտրած բանկ, ու ի՞նչ ժամանակահատվածում է դա կատարվում բյուլետենի փակելուց հետո։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

114 համարով զանգի կամ դիմի սոցիալական ծառայություն

Tigran

27. Նպաստ նշանակելու (վճարելու) կամ նպաստ նշանակելը մերժելու մասին ծառայությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կարգով ծանուցում է այն անձին, ում վճարվել է նպաստը (ում վճարելու համար նպաստի գումարը փոխանցվել է բանկ) կամ ում մերժել է նպաստ նշանակելը՝ նշելով մերժման հիմքերը։
28. Սույն կարգի 27-րդ կետում նշված ծանուցումներն ուղարկվում են ՀՀ սոցիալական պաշտպանության ծառայությունների միասնական հարթակի (https://www.e-social.am/) միջոցով, եթե նպաստ ստացողը գրանցված է այդ հարթակում կամ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների հարթակի (https://azdarar.am/) միջոցով՝ անհատական ծանուցմամբ, եթե նպաստ ստացողը գրանցված չէ https://www.e-social.am/ հարթակում։
29. Մայրության նպաստի գումարը և անաշխատունակության նպաստի՝ պետական բյուջեի միջոցներից վճարման ենթակա գումարը վճարում է ծառայությունը՝ էլեկտրոնային առողջապահության համակարգում անաշխատունակության թերթիկում նշված բանկին փոխանցելու միջոցով։ Իր միջոցներից վճարման ենթակա՝ վարձու աշխատողի անաշխատունակության նպաստի գումարը գործատուն վճարում է՝ հիմք ընդունելով ծառայության կատարած հաշվարկը, որն իրեն փոխանցվում է հարկային մարմնի տեղեկատվական բազայից։

Մարիաննա

Բարև Ձեզ: 2025 թվականի օգոստոսի 28-ի N 1241-Ն որոշում, հավելված 5.

27. Նպաստ նշանակելու (վճարելու) կամ նպաստ նշանակելը մերժելու մասին ծառայությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կարգով ծանուցում է այն անձին, ում վճարվել է նպաստը (ում վճարելու համար նպաստի գումարը փոխանցվել է բանկ) կամ ում մերժել է նպաստ նշանակելը՝ նշելով մերժման հիմքերը։
28. Սույն կարգի 27-րդ կետում նշված ծանուցումներն ուղարկվում են ՀՀ սոցիալական պաշտպանության ծառայությունների միասնական հարթակի (https://www.e-social.am/) միջոցով, եթե նպաստ ստացողը գրանցված է այդ հարթակում կամ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների հարթակի (https://azdarar.am/) միջոցով՝ անհատական ծանուցմամբ, եթե նպաստ ստացողը գրանցված չէ https://www.e-social.am/ հարթակում: