Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Ոչ, քաղ-իրավական պայմանագրի շրջանակում աշխատողը չի կարող ունենալ արձակուրդ, անաշխատունակության նպաստ, վերջնահաշվարկ, և այլն։

Tigran
Tigran
4 տարի առաջ

Ոչ, նույն կերպ չի, ինչպես աշխատանքային պայմանագրով աշխատողներինը, սակայն մայրության նպաստ ստանալ կարող են որպես չաշխատողի մայրության նպաստ:

Ռուզաննա
Ռուզաննա
4 տարի առաջ

Այստեղ սահմանված են քաղիրավական և աշխ. պայմանագրով աշխատողների տարբերությունները։

Screenshot_20200907-210021_Facebook.jpg
Մարիաննա
Մարիաննա
4 տարի առաջ

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի հոդված 23.1. Մայրության նպաստի իրավունքը
1. Մայրության նպաստի իրավունք ունեն՝
3) Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառված՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ չհանդիսացող անձը (այսուհետ՝ չաշխատող անձ): Սույն օրենքի 23.1-ին և 23.2-րդ հոդվածների իմաստով՝ չաշխատող անձ է համարվում նաև, բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց գործատուից եկամուտ ստացող անձը:
Այս հոդվածի համաձայն՝ Դուք կստանաք մայրության նպաստ որպես չաշխատող անձ, և նպաստը կհաշվարկվի ու կվճարվի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից։

Աննա
Աննա
4 տարի առաջ
Ի պատասխան  Մարիաննա

Ներեցեք մեկ հարց ունեմ։ Ես քաղ. իրավական պայմանագրով աշխատող եմ, արդեն ձեզնից ստացա պատասխան, որ մայրության նպաստ կստանամ, որպես չաշխատող մայր։ Բայց կուզեի իմանալ` կոնկրետ ժամկետ կա՞, որ այդ ընթացքում ես պիտի համարվեմ չաշխատող, թե՞ ցանակացած ժամանակ, օրինակ` 8 ամսականից կարող եմ ազատվել աշխատանքից ու համարվել չաշխատող և կստանա՞մ արդյոք պետության կողմից սահմանված 156 000 դրամը։ Թե պարտադիր պետք է 7 ամսականից համարվեմ չաշխատող: Շնորհակալություն: