Լուսինե․
Ես փորձառու հաշվապահ չեմ և ցանկանում եմ ճիշտ հասկանալ ՀՀ օրենսդրության այս դրույթի իմաստը։ Խնդրում եմ փորձառու հաշվապահներին օգնել պարզաբանելու հետևյալ հարցը։
ՀՀ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ 40-ժամյա աշխատանքային շաբաթվա դեպքում գործավարձով կամ ժամավճարով վարձատրվող աշխատողների ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանված է 450 դրամ։
Նույն օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է.
«Նվազագույն ամսական աշխատավարձի, գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատողների համար սահմանված ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և լրավճարները»։
Նմանատիպ դրույթ նախատեսված է նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 179-րդ հոդվածով։
Ինձ հետաքրքրում է հետևյալը․
Արդյո՞ք այս դրույթները նշանակում են, որ գործատուն պետք է 450 դրամ նվազագույն ժամային աշխատավարձին ավելացնի աշխատողի հաշվին վճարվող հարկերն ու պարտադիր վճարները, որպեսզի աշխատողը հարկերը պահելուց հետո առձեռն ստանա առնվազն 450 դրամ մեկ ժամվա համար։
Թե՞ 450 դրամը համարվում է աշխատողի հաշվարկային աշխատավարձը՝ մինչև հարկերի և պարտադիր վճարների պահումը, և աշխատողը կարող է ստանալ դրանից պակաս մաքուր գումար։
Խնդրում եմ հնարավորության դեպքում պատասխանել՝ հղում կատարելով համապատասխան իրավական նորմերին կամ պաշտոնական պարզաբանումներին։
Նախապես շնորհակալություն՝ ժամանակ տրամադրելու և իրենց մասնագիտական փորձով կիսվելու համար։

այս դրույթները նշանակում են, որ գործատուն պետք է 450 դրամ նվազագույն ժամային աշխատավարձին ավելացնի աշխատողի հաշվին վճարվող հարկերն ու պարտադիր վճարները, հավելումները, հավելավճարները,որպեսզի աշխատողը հարկերը և մյուս վճարները պահելուց հետո առձեռն ստանա առնվազն 450 դրամ մեկ ժամվա համար։