Շահաբաժնի վճարում

Ռոզա․

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Կազմակերպությունը կարո՞ղ է դրամարկղի մնացորդից հիմնադրին շահաբաժին վճարել քարտային հաշվին փոխանցման միջոցով, և դա կհամարվի՞ արդյոք անկանխիկ գործարք: Գումարը գերազանցում է 300 000 դրամը: Կանխավ շնորհակալություն։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Tigran
Tigran
3 տարի առաջ

ոչ դա չի համարվի անկանխիկ գործարք, այդ գումարը տարեք կազմակերպության բանկային հաշիվ ու նոր փոխանցեք, քանի որ գումարը 300000+ է,

Գայանե
Գայանե
3 տարի առաջ

Նախ գումարը մուտքագրեք կազմակերպության բանկային հաշվին,  այնուհետև փոխանցեք հիմնադրի քարտային հաշվին: Այդ դեպքում կհամարվի անկանխիկ գործարք:

Տիգրան
Տիգրան
3 տարի առաջ

Եթե տանում եք կանխիկ դրամը և մուտքագրում եք ստացողի քարտային կամ հաշվարկային հաշվին դա համարվում է անկանխիկ ձևով գործառնություն , որովհետև ՝
Հոդված 3.
1)  անկանխիկ ձևով գործառնություն (վճարում)` կանխիկ կամ անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում, որն ուղղված է (փոխանցվում է) շահառուի (վճար ստացողի) բանկային հաշվին, կամ անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում, որն ուղղված է (փոխանցվում է) շահառուի (վճար ստացողի) էլեկտրոնային փողի հաշվին: Ընդ որում, անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում է համարվում նախաձեռնողի բանկային կամ էլեկտրոնային փողի հաշվից կատարված վճարումը (փոխանցումը). 

Այսինքն Ձեր դեպքում կանխիկ եղանակով նախաձեռնված վճարում է, որը ուղղված է վճար ստացողի բանկային հաշվին, որը համարվում է անկանխիկ ձևով գործառնություն։


Անահիտ
Անահիտ
3 տարի առաջ
Ի պատասխան  Տիգրան

Կներեք, իսկ 300000-ի շեմը հաշվի չեք առնում?