Շահութահարկի կանխավճար

Քնարիկ․

Բարև ձեզ, ցանկանում եմ 2024թ համար շահութահարկի կանխավճար անել, խճճվել եմ, փլիզ օգնեք, 2023թ շահութահարկը հաշվել ենք, բայց դեռ չենք ուղարկել, կազմել է 1 122 000 (ստացված եկամտի 18%), նախորդ եռամսյակի շրջանառությունը 4 593 000 (ԱԱՀ ներառյալ), գիտեմ, որ կամ շահութահարկի 20%, կամ շրջանառության 2% (նվազագույնը), ո՞նց եմ հիմա հաշվելու։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Բարև Ձեզ։

1 122 000 * 20% = 224 400
4 593 000 * 2% = 91 860

91 860 < 224 400, վճարման ենթակա շահութահարկի կանխավճար՝ 91 860 դրամ։

Ի նկատի ունեցեք, որ սա այն դեպքում, երբ մինչև մարտի 20-ը հանձնեք շահութահարկի հաշվարկը։ Եթե չհանձնեք, շահութահարկի կանխավճարը պետք է կատարեք նախորդ կատարվածի չափով։ Եթե չեք ունեցել կանխավճար, ապա 2024թ․ առաջին եռամսյակի կանխավճարը կգումարվի 2024թ․ երկրորդ եռամսյակի կանխավճարին, և վճարման ենթակա կդառնա արդեն մինչև 2024թ․ հունիսի 20-ը։

Քնարիկ

Շնորհակալ եմ պատասխանի համար, Արթուր ջան։

Tigran

եթե 2023-ի շահութահարկի հաշվարկը հիմա ներկայացնեք ,պետք է վճարեք այս կարգով
2.1 Նախորդ հարկային տարվա համար ներկայացված շահութահարկի (այդ թվում՝ ճշտված) հաշվարկը հիմք է հանդիսանում այդ հաշվարկը ներկայացնելու օրվան հաջորդող առաջիկա կանխավճարի մեծության հաշվարկման համար, եթե հաշվարկը ներկայացվել է մինչև տվյալ հարկային տարվա վերջին կանխավճարի կատարման վերջնաժամկետը:
եթե 2023-ի շահութահարկի հաշվարկը չեք ներկայացրել,ապա պետք է վճարեք այս կարգով

3. Մինչև նախորդ հարկային տարվա շահութահարկի գումարի հաշվարկումը (մինչև նախորդ հարկային տարվա համար շահութահարկի հաշվարկը հարկային մարմին ներկայացնելը) շահութահարկի կանխավճարները յուրաքանչյուր անգամ կատարելու համար նախորդ հարկային տարվա շահութահարկի գումարի 20 տոկոսով հաշվարկվող գումարի փոխարեն ընդունվում է վերջին հաշվետու տարվա համար ներկայացված շահութահարկի հաշվարկով (այդ թվում` ճշտված) արտացոլված շահութահարկի գումարի 20 տոկոսով հաշվարկվող գումարը:

Քնարիկ

Շնորհակալ եմ Տիգրան ջան

Հասմիկ

Իսկ եթե առաջին անգամ պե՞տք է ներկայացնենք Շահութահարկի հաշվարկը։

Tigran

նախորդ հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող չհամարված, ինչպես նաև ընթացիկ հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարված հարկ վճարողներն ընթացիկ հարկային տարվա եռամսյակների համար շահութահարկի կանխավճարներ չեն կատարում:

Սվետլանա

Եթե մինչև մարտի 20-ը չներկայացնեք 2023թ տարեկան շահութահարկի հաշվարկը, շահութահարկի կանխավճարի հաշվարկման համա հիմք կընդունվի 2022թ տարեկան շահութահարկի հաշվակը և 2023թ 4-րդ եռամսյակի շրջանառությունը,2024թ հունիսի 20-ին կկատարվի կանխավճարի վերահաշվարկ ներկայացված 2023թ տարեկան շահութահարկի տվյալները հաշվի առնելով։

Քնարիկ

շնորհակալ եմ