Արմինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել: Շրջանառության հարկի հաշվարկի ժամանակ հարկվող օբյեկտը հաշվելիս պետք է կատարած ծախսերը հանել ընդհանուր եկամտից, նոր կիրառե՞լ դրույքաչափերը, թե՞ տոկոսադրույքները կիրառվում են միանգամից ստացած եկամտի վրա՝ առանց հանելու այդ ապրանքի վրա կատարած ծախսերը: Խոսքը կահույք արտադրող ՍՊԸ-ի մասին է:
Կանխավ շնորհակալ եմ:
Հաշվարկվում է հասույթից, այսինքն՝ ծախսերը նվազեցվում են: Եթե ունեք փաստաթղթերով հիմնավորված ապրանքների ձեռքբերում, ապա դրանց արժեքի 4 տոկոսը նվազեցվում է հաշվարկված հարկի գումարից:
Հոդված 260. Պետական բյուջե վճարման ենթակա շրջանառության հարկի գումարի հաշվարկման կարգը
1. Շրջանառության հարկ վճարողները հաշվետու ժամանակաշրջանի գործունեության (բացառությամբ առևտրական (առք ու վաճառքի) և հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության) արդյունքներով պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում ձևավորվող հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված համապատասխան դրույքաչափերի կիրառությամբ հաշվարկված շրջանառության հարկի գումարը:
Քանի որ Դուք զբաղվում եք կահույքի արտադրությամբ, ապա արտադրական գործունեությունից ստացվող եկամուտների համար կիրառվում է 3.5 % շրջանառության հարկի դրույքաչափ հարկման օբյեկտ համարվող գործարքների իրացման շրջանառությունից:
Շրջանառության հարկը հարկվում է ամբողջ շրջանառությունից՝ անկախ նրանից, թե ինչ ծախսեր եք կատարել: Եթե նույնիսկ վնասով եք աշխատել, դրանից շրջանառության հարկի չափը չի փոխվի:
Հարգելի Ալլա, այսինքն՝ ծախսերը հանվու՞մ են:
Շատ շնորհակալ եմ: