Ո՞ր դեպքերում գործատուն իրավունք ունի ֆիզ. արձակուրդից վերադարձողին չընդունել աշխատանքի

Անուշ.

Խնդրում եմ պատասխանեք՝ ո՞ր դեպքերում գործատուն իրավունք ունի ֆիզ. արձակուրդից վերադարձողին չընդունել աշխատանքի: Խոսքը պետական հիմնարկի մասին է:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Ոչ չունի, նա գտնվում է արձակուրդում, բացի այդ աշխատողը պետք է ծանուցվի այդ մասին: Դատական կարգով վիճարկելի հարց է:
ԱՕ հ.114 1. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է`
2) աշխատողի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում.
2.1) հղի կանանց հետ` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը.
2.2) երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող անձի՝ մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում, բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ կետերով նախատեսված դեպքերի: Այս դեպքերը ձեր մասով չեն: .
Հետաքրքիր է որ պետական հիմնարկն է դա:

Գայանե

Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է` 1) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում, բացառությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքերի, 2) աշխատողի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում, 2.1) հղի կանանց հետ` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը, 2.2) երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող անձի՝ մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում, բացառությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերով նախատեսված դեպքերի, 3) գործադուլ հայտարարելու մասին որոշումն ընդունելուց հետո և գործադուլի ընթացքում, եթե աշխատողն այդ գործադուլին մասնակցում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով, 4) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից աշխատողի վրա դրված պարտականությունների կատարման ժամանակահատվածում, բացառությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի: Կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման) հետևանքով աշխատանքային պայմանագիրը լուծելիս չեն կիրառվում 114-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումները: (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդված)

Nerses

Միայն հաստիքի կրճատման դեպքում իրավունք ունի: