Որքա՞ն է ապրանքի ինքնարժեքը

Անահիտ.

Հարգելի կոլեգաներ, Ռուսաստանից գնել եմ ապրանք: Մարտին Ռուսաստանից mail-ով ուղարկել են հաշիվ-ապրանքագիր (счет-фактура) 100 000 ռուբլու (համարժեք՝ 600 000 ՀՀ դրամ): Եվ ես վճարել եմ նույն ամսում 600 000 ՀՀ դրամ: Ապրանքս հատել է սահմանը 03.05.22-ին: Ներմուծման հայտարարագրում հարկային բազան կազմել է 800 000 ՀՀ դրամ, ԱԱՀ-ն՝ 160 000 դրամ: Ունեմ նաև 200 000 դրամ տրանսպորտային ծախս: Հարց. որքա՞ն է իմ ապրանքի ինքնարժեքը (600 000-ն եմ դիտարկելու, թե՞ 800 000-ը):

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Ներմուծման ինքնարժեքը վերցրեք 960000=600000+160000+200000,

Անահիտ

Շնորհակալություն։

Knarik

Ներմուծման ինքնարժեքը հաշվում են սահմանը հատելու օրվան նախորդող օրվա կուրսով վերցրած փոխարժեքով և գումարում են ծախսերը:

Անահիտ

Շնորհակալություն։

Karine։

Ինքնարժեքի համար պետք է վերցնեք ձեր վճարած գումարը սահմանը անցնելու օրվան նախօրդող օրվա կենտրոնական բանկի կուրսով։

Գայանե

Ներմուծման հայտարարագրում հարկային բազան միշտ չէ, որ ճիշտ է գրվում: Ապրանքի ինքնարժեքը հաշվարկելիս հիմք եք ընդունում հաշիվ-ապրանքագրի (счет-фактура) նշված գումարը: