Որքա՞ն կկազմի աշխատակցի վերջնահաշվարկը

Անի.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ վերջնահաշվարկի հետ կապված հարցիս։ Հարցս հետևյալն է, աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 15.09.2020 թվականին և ազատվել 15.04.2021-ին, 2020-ի սեպտեմբերին ստացել է 39 520, հաջորդաբար 76 000, 76 000, 76 000, 78 000, 78 000, 78 000, և ապրիլին ըստ աշխատած օրերի 37 440:
Որքա՞ն կկազմի աշխատակցի վերջնահաշվարկը։
Շնորհակալությոն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Միջինը հաշվեք ու վճարեք 12 օրվա հասանելիք արձակուրդայինի գումարը:

Անահիտ

Միջին աշխաատավարձը կկազմի 77 000դրամ: Հինգ օրյա աշխաըանքի դեպքում կլինի՝ 77 000 : 21 x 12 (օր) = 44 000 դրամ: Համապատասխան հարկերը կպահեք ու կվճարեք:

Անի

6 օրյա է։
Իսկ ինչպես հիմնավորել 12 արձակուրդային օր, այլ ոչ թե 14

Tigran

20 արձ. օր տարվա հաշվով/12 տարվա ամիսներ*7 աշխատած ամիսներ կլինի 12:

Մարիաննա

Բարև Ձեզ, Անի: Աշխատակիցը կուտակել է 14 օր արձակուրդ իր ընդունման օրվանից, բայց հաշվարկը կատարում ենք հոկտեմբեր-մարտ ամիսներին ստացած աշխատավարձերով, քանի որ սեպտեմբերը կիսատ ամիս է, իսկ ապրիլը վերջնահաշվարկ կատարելու պահանջը առաջանալու ամիսն է, և հաշվարկը պետք է սկսել նախորդող ամսվանից՝ մարտից: Այսպես՝ 462000/6=77000/25=3080*14=43120 դրամ, որից հանում ենք 22 % եկամտային հարկ՝ 9 486 դրամ, 3.5 % սոց. վճար՝ 1 509 դրամ (եթե սոց. վճար կատարող է) և 1500 դրամ դրոշմանիշային վճար: Վճարման ենթակա գումարը կազմում է 30 625 դրամ:

Nerses

462000/6 -77000 միջին ամսական, 6-օրյա գրաֆիկի դեպքում, 25/12*6-12 օր վերջնահաշվարկի համար, 77000/25*12-36960 վեց ամսվա կուտակած գումարը: