Չվճարվող արձակուրդ

Արմինե.

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ինձ օգնել հետևայլ հարցում. եթե աշխատակցի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր և աշխատանքի անցնելու օրը խնդիրներ են առաջացել և վերջինս խնդրում է իրեն տրամադրել չվճարվող արձակուրդ, սակայն ոչ մի օր աշխատանքի չի ներակայացել և նաև անորոշ է այլևս կվերադառնա աշխատանքի, թե ոչ։ Տվյալ դեպքում օրենքը սահմափակու՞մ է այդ առումով, որ չի թույլատրվում արձակուրդ տրամադրել, եթե այո, ապա կգրե՞ք օրենքի հղումը: Շնորհակլություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հերմինե

Չվճարվող արձակուրդից օգտվել կարող է, բայց եթե հանգեցրել է ինչ-ինչ խնդիրների, պայմանագիրը կնքեք փորձաշրջանով, որպեսզի ազատելու համար հիմք ունենաք 3 ամսվա փորձաշրջանի ընթացքում։

Մարիաննա

Աշխատանքային օրենսգրքի հոդված 176. Չվճարվող արձակուրդը
1. Աշխատողի պահանջով չվճարվող արձակուրդ տրամադրվում է՝
1) հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող, ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն: Այդ արձակուրդի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել երկու ամիսը.
2) հաշմանդամ աշխատողին կամ ընտանիքի հիվանդ անդամին խնամող աշխատողին՝ բժշկական եզրակացությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ավելի, քան 30 օր տարվա ընթացքում.
3) ամուսնության համար՝ երեք աշխատանքային օր.
4) ընտանիքի մահացած անդամի թաղման դեպքում՝ ոչ պակաս երեք օրից.
5) իր ազգային, կրոնական տոները կամ հիշատակի օրերը նշելու համար՝ ոչ ավելի, քան տարեկան չորս օր:
2. Կոլեկտիվ պայմանագրով կարող են սահմանվել չվճարվող արձակուրդի այլ պատճառներ:
3. Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերում աշխատողին կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ՝ մեկ տարվա ընթացքում ոչ ավելի, քան 60 օր տևողությամբ: Հանրային պաշտոն զբաղեցնողներին և հանրային ծառայողներին կարող է մեկ աշխատանքային տարվա ընթացքում տրամադրվել չվճարվող արձակուրդ ոչ ավելի, քան երեսուն օր, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
Սրանք են հիմնական կետերը, որոնց համաձայն կարող եք տրամադրել չվճարվող արձակուրդ, սակայն ժամկետ սահմանված չէ, թե երբ կարող է աշխատակիցը դիմել չվճարվող արձակուրդի համար։ Չմոռանաք նաև, որ գրանցման հայտ պետք է ներկայացնեք չվճարվող արձակուրդ տրամադրելու դեպքում։ Կարող եք նաև ներքին կարգով, տնօրենի համաձայնությամբ հարգելի բացակա նշանակել, մինչև մի քանի օրվա ընթացքում պարզ կդառնա՝ կներկայանա աշխատանքի, թե ոչ։

Լիլիթ

Հարգելի Մարիաննա, աշխատակիցը ցանկանում է մեկ օր չվճարվող արձակուրդ վերցնել.
հարց 1. կարո՞ղ եմ մեկ օր տրամադրել չվճարվող արձակուրդ,
հարց 2. թեկուզ մեկ օր, բայց պետք է պարտադիր գրանցան հայտում նշե՞մ այդ մասին:
Շնորհակալ կլինեմ, եթե պատասխանեք:

Tigran

Կարող եք տալ 60 օր չվճարվող արձակուրդ, սակայն այդ ժամկետից հետո, եթե տեսնեք չի գալու, հանգիստ ազատեք:

Last edited 1 տարի առաջ by Accountant.am
Արմինե

Անչափ շնորհակալ եմ պատասխանների համար: