Չվճարվող արձակուրդ

Մարինե․

Հարգելի հաշվապահներ, աշխատողն իրավունք ունի՞ մինչև ամենամյա արձակուրդ մեկնելը գնա իր հաշվին՝ մեկ ամսյա ժամկետով, նպատակային, չվճարվող արձակուրդ: Կանխավ շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

Այո, կարող է։

Մարինե
Մարինե
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Նկատի ունեմ աշխատողին այդ ընթացքում հասնում է ամենամյա արձակուրդ: Նա ուզում է մեկ ամիս գնալ ամենամյա արձակուրդ և մե ամիս իր հաշվին: Ո՞րն առաջինը ձևակերպեմ՝ ամենամյան, թե՞ իր հաշվինը: Նկատի ունեցեք որ նրան հասնում է տվյալ տարվա ամենամյա աշխատանքային արձակուրդը: Ո՞րը սկզբից ձևակերպեմ:

Ռուզաննա
Ռուզաննա
4 տարի առաջ

Նայեք ԱՕ-ի 176 հոդվածի 3- րդ կետը.
《 3.Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերում աշխատողին կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ` մեկ տարվա ընթացքում ոչ ավելի, քան 60 օր տևողությամբ։》

Knarik
Knarik
4 տարի առաջ

Դա կարգավորվում է աշխատանքային պայմանագրով /նշվում է անվճար արձակուրդի օրերի քանակը/ իհարկե կարող է գնալ անվճար արձակուրդ երբ ցանկանա: