Վերջնահաշվարկ աշխատողի մահվան դեպքում

Գայանե.

Բարև ձեզ: Աշխատողի մահվան դեպքում ազատում եմ տվել, սակայն վերջնահաշվարկը 2 ամիս հետո եմ վճարել։ Հիմա աշխատողի անունը չկա taxservice-ում։ Ինչպե՞ս ցույց տամ վերջնահաշվարկը: Շնորհակալ եմ:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Karine
Karine
5 տարի առաջ

Ճշտված հաշվետվություն ներկայացրեք։

Tigran
Tigran
5 տարի առաջ

Եթե գործատուի կողմից նաև դրամական օգնություն եք վճարել, ապա վերջնահաշվարկը ներկայացրեք 2 ամիս հետո, վճարած ամսվա եկամտայինի հաշվարկով, եթե ոչ՝ մահվան ամսվա եկամտայինի հաշվարկը ճշտված ներկայացնելով։

իրինա
իրինա
5 տարի առաջ

Բարև Ձեզ: Ճշտված հայտ, ինչպես նաև ճշտված հաշվետվություն, ներկայացրեք այն ժամանակահատվածի համար, երբ վճարում եք կատարել, փոխանցեք պահված հարկը, որ չհամարվի թաքցված գումար, հետագա ստուգումների ժամանակ: Ավելին, տեղյակ պահեք ձեզ սպասարկող տարածքային հարկային մարմին:

Նաիրա
Նաիրա
5 տարի առաջ

Մահվան ամսվա եկամտային հարկի ճշտված հաշվարկ ուղարկեք: