Վերջնահաշվարկ

Լիաննա.

Խնդրում եմ պատասխանել հարցիս.
Աշխատողը ընդունվել է 04.2008թ., արձակուրդ է գնացել 01.2009թ., ազատվել է աշխատանքից 14.05.2010թ.: Ինչպես հաշվարկել վերջնհաշվարկը:
Կանխավ շնորհակալություն

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Եթե աշխատողը ընդունվել է աշխատանքի 2008թ ապրիլի 1-ից, ուրեմն վերջնահաշիվը կատարեք 1 ամիս 14 օրվա համար…

Մերի

Բարև Ձեզ: Փաստորեն տվյալ դեպքում աշխատողը չի ստացել 2009, 2010թթ.-ների արձակուրդ, հետևաբար պետք է վերջնահաշվարկ կատարելիս հաշվի առնել 56 օր չօգտագործված արձակուրդը:

Էլիզա

Վերջնահաշվարկի համար անհրաժեշտ է վերցնել 2009թ-ի մայիսից մինչև 2010թ.-ի ապրիլ ամիսները:Նշված ամիսների ընթացքում ստացված աշխատավարձերի գումարը պետք է բաժանել ամիսների թվի վրա-(12)` միջին ամսական աշխատավարձի թիվը ստանալու համար: Այնուհետև պետք է ստացված գումարը բաժանել 30.4-ի`միջին օրական աշխատավարձի թիվը ստանալու համար: Այնուհետև արձակուրդ չստացած ամիսների թիվը բազմապատկում ենք ամսական հասանելիք արձակուրդի օրերի թվով(2,33)` և ստանում ենք վաստակած արձակուրդի օրերը: Հետո նշված թիվը բազմապատկում ենք միջին օրական աշխատավարձով և ստանում ենք հասանելիք արձակուրդային վճարը:Արձակուրդային գումարին պետք է գումարել նաև ազատման ամսում աշխատած օրերի համար հասանելիք աշխատավարձը: (վերջնահաշվարկի գումարից գանձվում է միայն ԵԿՀ, սոց վճար չի գանձվում):

Անուշ Աֆրիկյան

վերջնահաշվարկի համար անհրաժեշտ է առաջին հերթին պետք է որոշել չօգտագործած արձակուրդի օրերը` մեր պարագայում այն կազմում է 28 օր (մինչև 2010 մայիսի համար)+ 1,1 (մայիսի 14 օրվա համար) = 29.1 օր , որը և բազմապատկում ենք միջին օրական աշխատավարձով: Մեր մոտ աշխատողը 01.2009ին գնացել է 28 օր արձակուրդ, սակայն հունվար ամսին իրան հասնում էր 20 օր:

Անուշ Աֆրիկյան

04.2008ից 04.2009 հասանելիք 28 օր
04.2009- 04.2010 հասանելիք 28 օր
մայիս 2010` 1.1 օր (2,33/31*14)

Լիլիա

Եթե աշխատողը ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն կարելի է վճարել 1 դրույք