Վերջնահաշվարկ

Լուսինե.

Բարև Ձեզ: Աշխատանքի եմ ընդունվել 2018թ. հունիսի 4-ին, ազատվել 2021թ. հոկտեմբերի 11-ին: Ինձ վերջնահաշվարկ հասնու՞մ է: Ասեմ, որ վերջին արձակուրդս 2021թ. համար հունվար ամիսն էր: Խնդրում եմ պատասխանել: Կանխավ շնորհակալ եմ:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

Այո, վերջնահաշվարկ հասնում է, 20/12*5 8 արձակուրդի օր հասնում է ու ըստ օրերի աշխատավարձը:

Մարիաննա
Մարիաննա
4 տարի առաջ

2018թ. հունիսի 4-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 11-ը Դուք կուտակել եք 67 օր արձակուրդ, եթե աշխատել եք 5-օրյա աշխատանքային գրաֆիկով, և 80 օր, եթե աշխատել եք 6-օրյա աշխատանքային գրաֆիկով։ Հաշվեք՝ որքան չօգտագործված արձակուրդ ունեք, այդքան պետք է հատուցեն Ձեզ վերջնահաշվարկ կատարելիս։ Եթե օգտագործել եք Ձեր բոլոր արձակուրդները, ապա 2021թ. հունվարից մինչև 2021թ. հոկտեմբերի 11-ը կուտակել եք մոտ 15 օր (5-օրյա) կամ 18 օր արձակուրդ (6-օրյա)։

Ներսես
Ներսես
4 տարի առաջ

Վերջնահաշվարկ հասնում է, ըստ Ձեր նշածի Դուք ունեք չփոխհատուցված ամիսներ:

Karine
Karine
4 տարի առաջ

Այո, Ձեզ հասնում է վերջնահաշվարկ չօգտագործած ամիսների դիմաց։