Վերջնահաշվարկ

Յանա.

Բարև ձեզ։ Խնդրում եմ, պատասխանեք. աշխատողը վերադարձել է 3-ամյա երեխայի խնամքի արձակուրդից և ցանկանում է ազատվել աշխատանքից։ Նրան վերջնահաշվարկ հասնու՞մ է, թե՞ ոչ։ Եթե հասնում է, ապա ինչպե՞ս պետք է հաշվարկել։ Կանխավ շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Նրան վերջնահաշվարկ հասնում է.
ԱՕ հոդված 168. Չօգտագործված ամենամյա արձակուրդի տրամադրումը աշխատանքից ազատվելիս
Աշխատանքից ազատվելիս (բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով և 109-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 7-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ կետերով նախատեսված դեպքերի) չօգտագործված ամենամյա արձակուրդը այդ իրավունքը ձեռք բերած աշխատողի ցանկությամբ տրամադրվում է ազատման տարին, ամիսը, ամսաթիվը տեղափոխելու միջոցով: Այդ դեպքում աշխատանքից ազատման օր է համարվում ամենամյա արձակուրդի ժամկետի ավարտին հաջորդող օրը:

Karine

Եթե աշխատողը ունի չօգտագործած արձակուրդային օրեր, պետք է կատարվի վերջնահաշվարկ։

Մարիաննա

Այո, աշխատակցին հասնում է վերջնահաշվարկ, քանի որ նա կուտակել է արձակուրդ հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածում, ինչպես նաև պետք է հատուցվի այն չօգտագործված արձակուրդի համար, որը նա կուտակել է մինչև ֆիզ. գնալը։