Վերջնահաշվարկ

Սոնա․

Բարև ձեզ։ Ես 4 ամսվա աշխատող եմ ու աշխատել եմ գիշեր։ Հիմա չի լինելու գիշերային հերթափոխ ու ինձ ազատում են աշխատանքից …. Արդյո՞ք ես կստանամ վերջնահաշվարկ։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 մեկնաբանություն
Հերմինե
Հերմինե
4 տարի առաջ

Վերջնահաշվարկը վերաբերում է ձեր չօգտագործած արձակուրդի օրերին, ուրեմն, եթե ունեք չօգտագործած օրեր, ազատվելու ժամանակ այն տրամադրվում է վաստակած օրերի գումարի չափով։

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Այո, իհարկե կստանաք վերջնահաշվարկ, դա կապ չունի ինչ աշխատանք եք կատարել։

Մարիաննա
Մարիաննա
4 տարի առաջ

Այո, Ձեզ հետ պետք է կատարվի լրիվ վերջնահաշվարկ՝ չօգտագործված արձակուրդի հատուցում։ Եթե չեք օգտվել Ձեր հասանելիք արձակուրդից, ապա հնգօրյա աշխատանքային գրաֆիկի դեպքում Դուք կուտակել եք 6,68 օր, իսկ վեցօրյա աշխատանքային գրաֆիկի դեպքում՝ 8 օր արձակուրդ։ Պետք է հաշվարկեն Ձեր միջին օրական աշխատավարձը և բազմապատկեն արձակուրդի օրերի թվով։

Tigran
Tigran
4 տարի առաջ

Այո, պետք է ստանաք վերջնահաշվարկ։

Gayane
Gayane
4 տարի առաջ

Եթե խոսքը վերաբերում է Ձեր հաստիքի կրճատմանը, ապա արձակման նպաստ պետք է ստանաք նաև։

karine
karine
4 տարի առաջ

Եթե խոսքը ձեր հաստիքի կրճատման մասին է՝ կստանաք արձակման նպաստ, իսկ եթե ազատվեք ձեր դիմումի համաձայն՝ վերջնահաշվարկ։