Վճարվելիք հարկեր դադարեցումից հետո

Մարիամ.

Բարև Ձեզ:

Եթե ԱՁ-ն կատարում է միայն մեկ գործարք, և կասեցվում է իր գործունեության երկրորդ ամսում, ի՞նչ հարկեր է վճարում ԱՁ-ն։ Արդյո՞ք դրոշմանիշային վճարը պետք է վճարել ողջ տարվանը, թե՞ միայն գործունեության ամիսների հաշվով։

Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Դրոշմանիշայինը վճարվում է ամբողջ տարվանը, անկախ գործունեության ընթացքից։ Իսկ մնացած հարկերի հետ կապված պետք է նշեք, ո՞ր հարկման դաշտում եք գործում։

Մարիամ

Շրջ․ հարկով է աշխատում։ Այս դեպքում շահութահա՞րկ էլ եմ վճարում, և ինչքա՞ն է շրջ․ հարկի և շահութահարկի չափը։

Ալլա

Շրջհարկի տոկոսը կախված է, թե ինչ գործունեություն եք վարել։ Շահութահարկը ամսական 5000 դրամ է, եթե սոց. վճարող եք, ապա 5000 դրամ ամսական։

Մարիամ

Շնորհակալություն։ Գործունեությունը լինելու է դասավանդելը, այդ դեպքում կարծեմ 5% է շրջհարկը։ Խնդրում եմ ասեք՝ արդյո՞ք ճիշտ եմ հաշվում․ վճարելու եմ 5% շրջ․ հարկ, 5 000 դրամ շահութահարկ, 5 000 դրամ սոց․ վճար և 12 հազար դրամ դրոշմանիշային՝ ողջ տարվա համար։

Tigran

Վճարելու եք 5% շրջ․ հարկ եռամսկային հասույթից, 5 000 դրամ շահութահարկ յուրաքանչյուր աշխատած ամսվա հաշվով, 5 000 դրամ սոց․ վճար յուրաքանչյուր աշխատած ամսվա հաշվով և դրոշմանիշային՝ ելնելով տարեկան հասույթից ոչ պակաս 18 000 դրամ, ըստ սանդղակի։

Մարիամ

Շատ շնորհակալ եմ բոլորից։

Nerses

Եթե ԱՁ-ն կատարում է միայն մեկ գործարք, և կասեցվում է իր գործունեության երկրորդ ամսում, ի՞նչ հարկեր է վճարում ԱՁ-ն։
1. Կածված է՝ ի՞նչ հարկատեսակով է աշխատում:
Արդյո՞ք դրոշմանիշային վճարը պետք է վճարել ողջ տարվանը, թե՞ միայն գործունեության ամիսների հաշվով։
2. Կարդացեք ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ մասին օրենքի 11-րդ հոդվածը:

Tigran

Ինչ հարկերի վճարումը կախված է նրանից, թե ո՞ր հարկման համակարգում է գործում ԱՁ-ն։ Դրոշմանիշային վճարը պետք է վճարել ողջ տարվա շրջանառության արդյունքների հաշվով, հետևաբար հիմա էլ կարող եք այն վճարել, եթե այս տարի գործունեությունը վերսկսելու մտադրություն չունեք: